Թարթչաներկ Lash Love™

8 g

7,300 դր

Սալորագույն

ՆՈՐՈՒՅԹ
Սահմանափակ հավաքածու*


Lash Love Mascara

Գունավոր սևաներկը հիանալի ընտրություն է նրանց համար, ովքեր սիրում են դիմահարդարում անելիս փորձարկումների դիմել: Կերպարին թարմություն հաղորդելու համար պարտադիր չէ ամեն անգամ օգտագործել ստվերաներկերի հյութեղ երանգներ: Երբեմն բավարար է անգամ գունավոր սևաներկը: Այն միշտ նորաոճ է և կարող է շահեկանորեն լրացնել Ձեր աչքերի գույնը:

Հիմնական բաղադրիչներ

Panthenol Pro™ համակարգը բաղկացած է երկու բաղադրիչներից՝ պանտենոլից (պրովիտամին B5) և ֆիտանտրիոլից: Խոնավացնում և հովացնում է թարթիչներն ու դյուրացնում է սևաներկը քսելու պրոցեսը:
Վիտամին E (թոքոֆրիլ ացետատ): Սա հակաօքսիդանտ է, որն ունի խոնավացնող և հովացնող հատկություններ:

Օգտագործման խորհուրդներ

Գունավոր սևաներկը կարելի է օգտագործել նույն երանգի ստվերաներկերի համադրությամբ՝ օգտագործելով «սմոքի այզ» տեխնիկան: Կարևոր կանոնը՝ չընտրել սևաներկի ու ստվերաներկերի երանգներ, որոնք մոտ են աչքերի գույնին: 

Սալորագույն սևաներկը կհաղորդի կանաչ աչքերին ավելի վառ երանգ, երկնագույն աչքերին՝ գույնի խորություն: Մոխրագույն աչքեր ունեցող աղջիկներին այն նույնպես հարմար կլինի, քանի որ աչքերի գույնին կհաղորդի երկնագույն երանգ: Շագանակագույն աչքերով աղջիկները նույնպես սալորագույն երանգի շնորհիվ կընդգծեն իրենց աչքերի գույնը: 

Զմրուխտե սևաներկը հիանալի ընտրություն է ոսկեգույն-շագանակագույն աչքեր ունեցող աղջիկների համար: Զմրուխտե երանգը հետաքրքիր գույն կհաղորդի մոխրագույն աչքեր ունեցող աղջիկների հայացքին:
Կապույտ սևաներկը համադրելի է շագանակագույն աչքերի հետ և հաղորդում է նրանց խորը երանգ: Թարթիչների կապույտ երանգը սազում է նաև մոխրագույն աչքեր ունեցող աղջիկներին:

Բնութագրեր

  • Թեստավորվել է ակնաբույժների կողմից: 
  • Հարմար է նրանց, ովքեր կրում են կոնտակտային լինզաներ:
  • Հարմար է զգայուն աչքերի համար:
  • Հոտավետ չէ:

Օգտագործման կանոններ

  1. Անցեք խոզանակով վերին թարթիչների վրայով՝ սկսելով հիմքից ու հասնելով ծայրերին: Միանգամից քսեք սևաներկի լրացուցիչ շերտեր, եթե անհրաժեշտ է: Ներքևի թարթիչներին սևաներկ քսեք խոզանակի վերին հատվածով: 
  2. Կարելի է նախևառաջ թարթիչներին քսել սև գույնի սևաներկ, իսկ ծայրերն ընդգծել գունավոր սևաներկով: Դա կհաղորդի դիմահարդարմանը լրացուցիչ գրավչություն և գունավոր շեշտեր: