Երանգավորող քսուքի վրձին

7,000 դր

ՆՈՐՈՒՅԹ

Liquid foundation brush

Երանգավորող քսուքի վրձինը իդեալական է բոլոր տեսակի (հեղուկ, կրեմային և խիտ) երանգավորող քսուքները տարածելու համար: Խիտ և առաձգական մազմզուկները հնարավորություն են տալիս հավասարապես տարածել հիմքը դեմքի ողջ ուրվագծով, իսկ հարթ խուզած գլխիկի շնորհիվ քսուքը կարելի է տարածել անմիջապես վրձնի վրա՝ խուսափելով խառնաշփոթից: Նվիրեք Ձեզ անթերի դիմահարդարում՝ առանց երանգավորող քսուքի մնացորդների:

  • o
  • Հնձած ձև ունեցող ճկուն մազմզուկները հիանալի տարածում են քսուքը՝ հետևելով Ձեր դեմքի ուրվագծին:
  • o
  • Վարպետորեն մշակված սինթետիկ մազմզուկներ:
  • o
  • Ամուր կոնստրուկցիա, որը համապատասխանում է որակի լավագույն չափանիշներին:
  • o
  • Միջոցի տնտեսում և տարածում՝ առանց սահմաններն ընդգծելու:  


Օգտագործման խորհուրդներ

Mary Kay® երանգավորող քսուքի վրձինը հիանալի համապատասխանում է ոչ միայն երանգավորող քսուք, այլև դիմակներ տարածելու համար: Փորձեք տարածել նրանով Ձեր սիրելի դիմակը և անմիջապես կզգաք տարբերությունը. հավասար ծածկույթ, հստակ սահմաններ և ոչ մի խառնաշփոթ:

Հնձած ձևը հնարավորություն կտա յուրացնելու դիմահարդարման զանազան տեխնիկաներ անգամ սկսնակին: Վրձնի լայն հատվածը նախատեսված է այտերի, ճակատի և կզակի համար: Նեղ հատվածը նախատեսված է ավելի նուրբ հատվածների՝ քթի, աչքերի շուրջ հատվածի, ինչպես նաև դիմահարդարման շտկող տեխնիկայի համար: Էրգոնոմիկ ձևի շնորհիվ վրձինը հարմար տեղավորվում է ձեռքի մեջ և հեշտությամբ տարածում է քսուքը մաշկին:

Օգտագործման հրահանգներ

Օգտագործում

Տարածեք հեղուկ երանգավորող քսուքը վրձնի հարթ գլխիկի կամ ափի հակառակի կողմի վրա: Սկսեք դեմքի կենտրոնից և աստիճանաբար տեղափովեք դեպի արտաքին սահմաններ՝ թեթևակիորեն տարածելով քսուքը մաշկի վրա: Շրջանաձև շարժումներով թեթևակի տարածեք քսուքը, մինչև ստանաք ցանկալի ծածկույթ:

Մաքրում

Խորհուրդ է տրվում մանրակրկիտ մաքրել վրձինը շաբաթական նվազագույնը մեկ անգամ: Թրջեք վրձինը տաք ջրով, հեղուկ մաքրող միջոցը լցրեք ափի մեջ և շրջանաձև շարժումներով մաքրեք վրձինը: Լավ լվացեք ու չորացրեք վրձինը մաքուր սրբիչով: Հավասարացրեք մազմզուկները և թողեք չորանա գլխիկով դեպի ներքև: Երբեք մի չորացրեք վրձինները ուղղահայաց՝ գլխիկով դեպի վերև, քանի որ ջուրը կարող է տարածվել ու թուլացնել վրձնի հիմքը: Հիգիենիկ նկատառումներից ելնելով՝ խորհուրդ է տրվում օգտագործել տարբեր վրձիններ տարբեր քսուքների համար: