Դիմահարդարումը ֆիքսող սփրեյ Skindinävia® -ից

8,900 դր

Skindinävia® -ից Make-Up Finishing Spray by Skindinävia®

Պրոֆեսիոնալ դիմահարդարներն օգտագործում են դիմահարդարումը ֆիքսող սփրեյը որպես եզրափակիչ քայլ: Այն կարծես պահպանում է Ձեր կերպարի «հիմք»-ը՝պաշպանելով կոսմետիկ միջոցներ փայլի կորստից, տարածվելուց և մաշկի վրա անցանկալի յուղի հայտնվելուց: 

Սփրեյը հիանալի միջոց է հատուկ առիթների համար, այն պահպանում է դիմահարդարումը մինչև 16 ժամ: Այն նաև հանդես է գալիս որպես թարմացնող սփրեյ, ինչը հատկապես կարևոր է շոգ եղանակին: Սփրեյը կհավանեն ճանապարհորդությունների սիրահարները. փոքրիկ սրվակը հարմար է վերցնել Ձեզ հետ, որպեսզի թարմացնեք չոր մաշկը ինքնաթիռում:

Բնութագրեր

Ոչ կոմեդոգեն է:

Ճարպազերծված է:

Ստուգված է մաշկաբանների կողմից: 

Կլինիկական թեստավորումն ապացուցել է, որ ալերգիա և գրգռում չի առաջացնում։

Օգտագործման խորհուրդներ

Դիմահարդարվեք:

Լավ թափահարեք սրվակը:

Դեմքից 20-25 սմ հեռավորության վրա պահեք սրվակն ու 2-4 անգամ ցանեք դեմքին՝ ձեռքով «X» և «Т» տառերի նման շարժումներ անելով:

Օրվա վերջում մաքրող միջոցի օգնությամբ հեշտությամբ մաքրեք դիմահարդարման հետ: 

Զգուշացում. խուսափեք աչքերի հետ շփումից: Օգտագործելուց առաջ փակեք աչքերը: Միայն արտաքին օգտագործման համար. կուլ չտալ:

Ի՞նչ են ասում կանայք

«Լավագույն միջոցը, որ երբևէ օգտագործել եմ դիմահարդարումը ֆիքսելու համար», – ասել են 4 կանանցից 3-ը՝ օգտագործելով դիմահարդարումը ֆիքսող սփրեյ Skindinävia®-ից: 

Կանանց 88%-ը համաձայնել է, որ սփրեյը հիանալի ֆիքսում է դիմահարդարումը անգամ T-աձև հատվածում (յուղային ոչ մի փայլ):

94%-ը նշել է, որ սփրեյը պահպանում է դիմահարդարումը նախնական տեսքով՝ թույլ տալով մաշկին շնչել:

92%-ը հայտարարել է, որ սփրեյը կանխարգելում է դիմահարդարման տարածումը:

Կանանց 90%-ն իրեն ավելի ինքնավստահ է զգացել և չի ուղղել դիմահարդարումը:

86%-ը նշել է, որ մաշկն ավելի հարթ տեսք ունի:

80%-ը հայտարարել է, որ տոնային հիմքը և դեկորատիվ միջոցները չեն հավաքվում կնճիռների մեջ:

*Սպառողական անկախ հետազոտության արդյունքներով, որին մասնակցել է 50 կին՝ մեկ շաբաթ ամեն օր օգտագործելով «Մերի Քեյ»-ի դիմահարդարումը ֆիքսող սփրեյը: Տոկոսներն արտացոլում են հաստատման հետ համաձայն կանանց քանակը:

 

o o o o o o o o