TimeWise® ծակոտիները փոքրացնող շիճուկ 12.600 ՀՀ դրամ

TimeWise® Pore Minimizer

TimeWise® ծակոտիները փոքրացնող շիճուկի օգտագործումը Ձեր ծակոտիները կդարձնի պակաս տեսանելի, իսկ մաշկը՝ կատարյալ հարթ՝ առանց կարմրության և գրգռվածության։

  • TimeWise® դեմքի պիլինգի երկփուլ համակարգի մաս։
  • Անցել է կլինիկական թեստավորում ալերգիայի և գրգռման նկատմամբ։
  • Նվազեցնում է մաշկի կարմրածությունը և բարելավում դրա արտաքին տեսքը։
  • Տեսողականորեն նվազեցնում է ծակոտիները։
  • Ազատում է հոգնածության և սթրեսի հետքերից։
  • Ոչ կոմեդոգեն է (չի փակում մաշկի ծակոտիները)։

*Նախընտրելի մանրածախ գինը։

  

Օգտագործումը

 

  • TimeWise® դեմքի պիլինգի համակարգը խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 2-3 անգամ՝ առնվազն երկու օր ընդմիջումով։  
  • Խորհուրդ չի տրվում օգտագործել կորյակավոր մաշկի խնամքի միջոցների հետ միասին։
  • Զգայուն մաշկի համար կարող է պահանջվել համակարգն օգտագործելու հաճախականության կրճատում։
  • Քսեք TimeWise® վերականգնող պիլինգի ոչ մեծ քանակություն խոնավ, մաքուր մաշկին նուրբ, մերսող շրջանաձև շարժումներով։
  • Խնամքով լվացեք ջրով և թրջեք սրբիչով։
  • Մատնաթմբերով մաշկին քսեք TimeWise® վերականգնող շիճուկը։

 

 

Կարևոր է. որոշ մարդկանց մոտ հնարավոր է թեթև կարմրածություն։ Դա նորմալ է և այդ շրջանում արյան ուժեղացած հոսքի արդյունք է։ Արդյունքը՝ մաշկ, որն ունի ավելի առողջ տեսք։ 

 

Ինչպես է աշխատում միջոցը
 

TimeWise® յուրաքանչյուր միջոց հատուկ ստեղծված է մաշկի ծերացման տարբեր նշանների դեմ պայքարելու համար։ Դրանք մշակված են համալիր խնամքի համար, որպեսզի առավելագույնս լրացնեն միմյանց հակատարիքային առավելությունները։

TimeWise® դեմքի պիլինգի համակարգ TimeWise® ծակոտիները փոքրացնող շիճուկը բարելավում է մաշկի կառուցվածքը՝ նվազեցնելով ծակոտիների դրսևորումները։ 
 

  • Ծակոտիները դառնում են անհամեմատ քիչ տեսանելի չորս շաբաթվա ընթացքում օրական երկու անգամ օգտագործելուց հետո։
  • Կարմրած հատվածներն աստիճանաբար դառնում են պակաս տեսանելի, իսկ մաշկը շոշափելիս՝ ավելի հաճելի։
  • Նախապատրաստում է մաշկը խնամքի հաջորդ փուլի համար։
     

Հիմնական բաղադրիչները
 

  • Լայնացած ծակոտիները փոքրացնելու համար

Պարսկական մետաքսե ծառի կեղևի (ալբիցիա լենքորանյան) և սոյայի խտանյութերը աջակցում են մաշկի որոշակի գործընթացներին, որոնք ազդում են դրա կառուցվածքի ամրապնդմանը, ինչն իր հերթին նպաստում է ծակոտիների չափի տեսողական նվազեցմանը։   
 

  • Մաշկը հանգստացնելու և փափկեցնելու համար

 

Ծովային կորալների (գորգոնարիա) և էվոդիայի պտուղների խտանյութերն օժանդակում են մաշկի մակերևույթի բջիջներում կարգավորիչ ազդանշաններին, ինչը մաշկի վրա թողնում է հանգստացնող ազդեցություն։  

 

  • Լրացուցիչ խնամք

Կանաչ թեյի խտանյութը հակաօքսիդանտ է, որը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունից և շրջակա միջավայրի այլ բացասական գործոններից, դանդաղեցնում է ծերացման գործընթացները։

Լավանդայի խտանյութը հակաօքսիդանտ է, որը նպաստում է բջիջների նորացմանը, տոնուսավորում և սնուցում է մաշկը։

 

Հիլի խտանյութն օժտված է հականեխիչ և տոնուսավորող հատկություններով։

 

Խնձորի խտանյութն օժտված է մաշկը սնուցող, խոնավացնող, վիտամինացնող, փափկեցնող, տոնուսավորող, թարմացնող հատկություններով։
 

Ազնվամորու խտանյութը թարմացնում և խոնավացնում է մաշկը՝ հագեցնելով այն վիտամիններով և հանքանյութերով։

Գինը` 12.600 ՀՀ դրամ