TimeWise® վերականգնող պիլինգ 11.600 ՀՀ դրամ

TimeWise® Microdermbrasion Refine

TimeWise® դեմքի պիլինգի համակարգ. TimeWise® վերականգնող պիլինգը հրաշալի շերտազատող քսուք է, որը պարունակում է ալյումինե օքսիդային բյուրեղներ (մաշկաբանների կողմից օգտագործվող բյուրեղներ), որոնք ակնթարթորեն ողորկում են մաշկը և խնամքով հեռացնում եղջերացած բջիջները։

  • Անցել է կլինիկական թեստավորում ալերգիայի և գրգռման նկատմամբ։
  • Չի պարունակում ճարպային և անուշահոտ հավելումներ։
  • Ոչ կոմեդոգեն է (չի փակում մաշկի ծակոտիները)։
     

Օգտագործումը
 

  • TimeWise® դեմքի պիլինգի համակարգը խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 2-3 անգամ առնվազն երկու օր ընդմիջումով։
  • Խորհուրդ չի տրվում օգտագործել կորյակավոր մաշկի խնամքի միջոցների հետ միասին։
  • Զգայուն մաշկի համար կարող է պահանջվել համակարգն օգտագործելու հաճախականության կրճատում։
  • Քսեք TimeWise® վերականգնող պիլինգի ոչ մեծ քանակություն խոնավ, մաքուր մաշկին կոկիկ, շրջանաձև մերսող շարժումներով։
  • Մանրակրկիտ լվացեք ջրով և թրջեք սրբիչով։
  • Մատնաթմբերով մաշկին քսեք TimeWise® վերականգնող շիճուկը։

Կարևոր է. հնարավոր է թեթև կարմրածություն։ Դա նորմալ է, և այդ շրջանում արյան ուժեղացած հոսքի արդյունք է։ Արդյունքը՝ մաշկ, որն ունի ավելի երիտասարդ և ուժերով լի տեսք։ 
 

Ինչպես է աշխատում միջոցը
 

TimeWise® յուրաքանչյուր միջոց հատուկ ստեղծված է մաշկի ծերացման տարբեր նշանների դեմ պայքարելու համար։ Դրանք մշակված են համալիր խնամքի համար, որպեսզի առավելագույնս լրացնեն միմյանց հակատարիքային առավելությունները։

TimeWise® դեմքի պիլինգի համակարգ

TimeWise® վերականգնող պիլինգը շերտազատող  արդյունավետ միջոց է, որն ակնթարթորեն հագեցնում է մաշկը էներգիայով՝ դարձնելով դրա մակերեսն ավելի շողշողուն և տալով նրան առողջ տեսք։ Շերտազատող բյուրեղներով այս սպիտակ քսուքային լոսյոնը.
 

  • Սնուցում է մաշկը ներսից՝ ուժեղացնելով միկրոշրջանառությունը։ Այն հասցնում է թթվածինը մաշկի մակերևույթ՝ խթանելով շրջանառությունը և մաշկին տալով առողջ և ավելի շողշողուն տեսք։
  • Նվազեցնում է ծակոտիների դրսևորումները՝ մանրակրկիտ հեռացնելով մաշկի մահացած թեփուկները, որոնք բնական կերպով կուտակվում են յուրաքանչյուր ծակոտիի ներսում և ծայրերին։

*Նախընտրելի մանրածախ գինը։

 

Գինը` 11.600 ՀՀ դրամ