TimeWise® գել «Գիշերային լուծում» 12.900 ՀՀ դրամ

TimeWise® Night Solution

TimeWise® «Գիշերային լուծում» գելը մտնում է TimeWise® «Հրաշք հավաքածու™» համակարգի կազմի մեջ, որն արդյունավետորեն պայքարում է մաշկի վաղաժամ ծերացման նշանների դեմ և օգնում է պահպանել դրա երիտասարդությունը։ Այս հավաքածուն օժտված է մաշկի խնամքիհակատարիքային 11 հատկությամբ՝ մաքրում, շերտազատում, տոնուսավորում, հագեցում էներգիայով, խոնավացում, հարթեցում, ամրության հաղորդում, փափկեցում, պաշտպանություն, վերականգնում և կնճիռների նվազեցում։ Եվ այդ ամենն աշխատում է նաև զգայուն մաշկի դեպքում։ TimeWise® «Ցերեկային լուծում» թեթև քսուքը՝ SPF 30 գործոնով, և TimeWise® «Գիշերային լուծում» գելն ապահովում են մաշկի շուրջօրյա վերականգնող խնամք՝ հուսալի պաշտպանություն օրվա ընթացքում և ցանկալի վերականգնում գիշերային ժամերին։

TimeWise® «Գիշերային լուծում» գելը պարունակում է այնպիսի բաղադրիչներ, որոնք նպաստում են Ձեր մաշկի բնական վերականգնողական գործընթացին և այն բանին, որ կնճիռները դառնան պակաս տեսանելի, մինչ Դուք քնած եք։ Գելը հարստացնում է մաշկը դրան անհրաժեշտ բուսական խտանյութերով և պեպտիդներով՝ նպաստելով մաշկի վերականգնմանը։ Nutribeads® հատուկ միկրոպատիճները ներթափանցում են մաշկ գելը քսելիս՝ նվիրելով նրան թարմություն և արդյունավետ հակաօքսիդանտների համալիր, որոնք անհրաժեշտ են մաշկի վերականգնման համար։ TimeWise® «Հրաշք հավաքածուի™» կազմի մեջ մտնող գելի կանոնավոր օգտագործման դեպքում Ձեր մաշկի տեսքը և զգացողությունը կլինեն ավելի առողջ և երիտասարդ։

  • Թեստավորված է մաշկաբանների կողմից։
  • Հարմար է զգայուն մաշկի համար։
  • Անցել է կլինիկական ստուգում ալերգիայի և գրգռման նկատմամբ։
  • Չի պարունակում ճարպային և անուշահոտ հավելումներ։
  • Ոչ կոմեդոգեն է (չի փակում մաշկի ծակոտիները):
     

Հիմնական բաղադրիչները 

  • Nutribeads® եզակի սնուցող հատիկներն օգնում են պահպանել դրանց մեջ մտնող բաղադրիչների արդյունավետությունը։ Լուծվելով՝ դրանք սնուցում են մաշկը С և Е վիտամիններից երկրորդաբար ստացված նյութերով (արդյունավետ հակաօքսիդանտներ) և ռատինիլ պալմիտատով (А վիտամինից երկրորդաբար ստացված նյութ)։
  • Պեպտիդներ, որոնք խոչընդոտում են մաշկի ծերացումը, խթանում են կոլագենի արտադրությունը, որն ապահովում է մաշկի առաձգականությունը և փափկությունը։

 *Նախընտրելի մանրածախ գինը։
 

Գինը` 12.900 ՀՀ դրամ