TimeWise® դեմքի գույնը հարթեցնող դիմակ 9.800 ՀՀ դրամ

TimeWise® even complexion mask

TimeWise® մաշկի գույնը հարթացնող դիմակն ունի նուրբ բանաձև, որը փափկացնում, խոնավացնում և գունաբացում է մաշկը՝ հաղորդելով առողջ փայլ։ Բուսական միջոցներով հարուստ այս դիմակի հիմքում ընկած է արտոնագրին սպասող MelaCEP™ գունաբացող համալիրը։ Դիմակը կատարյալ լուծում է հոգնած և գունատ մաշկի համար։

Օգտագործման ուղեցույց

  •  Դեմքը մաքրելուց հետո դիմակը մատների ծայրերով միջին հաստության շերտով քսեք դեմքին և պարանոցին։ 
  •  Թողեք դիմակը դեմքին 10 15 րոպե։
  • Հումեկտանտների մեծ քանակության շնորհիվ դիմակն ամբողջությամբ չի չորանում։
  • Լվացեք դեմքը տաք, խոնավ անձեռոցիկով։
  •  Օգտագործեք շաբաթական 2–3 անգամ։
  • Խուսափեք աչքերի և շուրթերի շրջանից։

Զգուշացում չօգտագործել մաշկի գրգռվածությամ դեպքում։

Ինչպես է գործում միջոցը

TimeWise® շարքի յուրաքանչյուր միջոց ունի հատուկ մշակված բանաձև, որի առաջնահերթ նպատակն է պայքարել մաշկի ծերացման բազմաթիվ դրսևորումների դեմ։ Այս միջոցները համատեղ օգտագործելու դեպքում Դուք կրկնապատկում եք ծերացման նշանների դեմ պայքարը։

  •  TimeWise® մաշկի գույնը հարթացնող դիմակի հիմքում ընկած է արտոնագրին սպասող MelaCEP™ գունաբացող համալիրը, որը գունաբացում է մաշկը և հաղորդում առողջ փայլ։ 
  • Այս նուրբ դիմակը փափկացնում և խոնավացնում է մաշկը։ Այն հագեցած է բուսական բաղադրիչներով, որոնք ապահովում են ակնթարթային արդյունք։ Ձեր մաշկն ունի առողջ փայլ։

Ինչու՞ է TimeWise® մաշկի գույնը հարթացնող դիմակը կատարյալ լուծում պիգմենտների համար։

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ մաշկի անհարթ երանգը կարող է կնոջը ավելի ծեր ցույց տալ, քան նա իրականում կա։ Ըստ «Մերի Քեյ» ընկերության գիտական բաժնի ղեկավար Բեթ Լենգի՝ մաշկն արտադրում է մեծ քանակությամբ մելանին, երբ այն ենթարկվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը։ Պիգմենտներն առաջանում են արևի տակ երկար մնալու արդյունքում։

TimeWise® մաշկի գույնը հարթացնող դիմակը կատարյալ լուծում է հոգնած և գունատ մաշկի համար, որը նաև առողջ փայլի կարիք ունի։ Դիմակն ակնթարթորեն պայծառացնում է մաշկը, փափկացնում և խոնավացնում։ 

Գինը` 9.800 ՀՀ դրամ