TimeWise Repair™ Volu-Firm™ ձգող շիճուկ 23.000 ՀՀ դրամ

TimeWise Repair™ Volu-Firm™ lifting serum

TimeWise Repair™ Volu-Firm™ մաշկը ձգող շիճուկը վերականգնում է մաշկի երիտասարդ ամրությունը և առողջ փայլը։ Շիճուկը պարունակում է բաղադրիչներ, որոնք խթանում են մաշկն ամրապնդող պրոտեինների* և կոլագեն VII** արտադրությունը։  Կոլագեն VII հանդիպում է մաշկի միայն այն հատվածներում, որոնք առանցքային դեր են խաղում բջիջների փոխկապակցվածության և նյութափոխանակության հարցում։ Սա այն հատվածն է, որտեղ միանում են մաշկի 2 կարևորագույն շերտերը՝ դերմիսը և էպիդերմիսը։ Այս 2 շերտերի միացման հատվածն ալիքի տեսք ունի։ Երբ մաշկը երիտասարդ և առողջ է, սննդարար բաղադրիչները հեշտությամբ հոսում են մի շերտից մյուսը։ Սակայն տարիքի հետ դերմիսի և էպիդերմիսի միացման ալիքը հարթանում է՝ դարձնելով մաշկը խոցելի և նվազեցնելով սննդարար բաղադրիչների հոսքը դեպի էպիդերմիս՝ այսպիսով խափանելով մաշկի բնականոն վերականգնողական գործընթացը։ Արդյունքում առաջանում են կնճիռներ, մաշկը թուլանում է։ TimeWise Repair™ Volu-Firm™ մաշկը ձգող շիճուկը պաշտպանում է դերմիսի և էպիդերմիսի կազմի մեջ մտնող պրոտեինները վնասվելուց։ Այս շիճուկը պարունակում է բուսական էքստրակտներ, որոնք կանխում են կոլագենի և էլաստինի քայքայումը։ Այս ամենից բացի շիճուկը պաշտպանում և վերականգնում է մաշկի կառուցվածքը՝ պայքարելով մաշկի ծերացման տեսանելի նշանների դեմ։ TimeWise Repair™ Volu-Firm™ մաշկը ձգող շիճուկն ակնթարթորեն բարձրացնում է մաշկի խոնավության մակարդակը 61 տոկոսով։

Գինը` 23.000 ՀՀ դրամ