Mary Kay® թարթիչներն և ունքերն ամրացնող շիճուկ 15.100 ՀՀ դրամ

Mary Kay® Lash & Brow Building Serum™

Երազու՞մ եք փարթամ, խիտ և ծավալուն թարթիչների մասին։ Ուզու՞մ եք, որ ունքերն ունենան գեղեցիկ, բնական ձև։ Յուրաքանչյուր երեկո տրամադրեք նրանց ընդամենը մի քանի վայրկյան և 30 օր անց կստանաք այնպիսի արդյունք, որին ձգտում է յուրաքանչյուր կին։

 

Mary Kay® թարթիչները և ունքերն ամրացնող շիճուկն ստեղծված է, որպեսզի օգնի թարթիչներին և ունքերին վերականգնել առավելագույն ծավալը։ Բեկուն թարթիչները կունենան նորացված, ավելի խիտ տեսք, դիմահարդարումը մաքրելիս կկրճատվի թարթիչների թափվելը, իսկ ունքերը կվերականգնեն իրենց փայլն ու առողջությունը։

Շիճուկի կազմի մեջ մտնող Lash Response™ համալիրը 30 օր օգտագործելուց հետո թույլ է տալիս հասնել հետևյալ արդյունքներին.

  • Դարձնել թարթիչներն ավելի առողջ և ուժեղ։
  • Բարելավել բարակ և նոսր թարթիչները և ունքերը։
  • Ապահովել ունքերի ավելի խնամված արտաքին տեսք։
     

Քսելու խորհուրդներ
 

  • Յուրաքանչյուր երեկո՝ Mary Kay® թարթիչները և ունքերն ամրացնող շիճուկը քսելուց առաջ, հեռացրեք աչքերի դիմահարդարումը, մանրակրկիտ մաքրեք և չորացրեք վերին կոպերի մաշկը, հանեք կոնտակտային ոսպնյակները։
  • Թարթիչների խնամքի համար քսեք միջոցը վերին կոպի թարթիչների հիմքին և տարածեք այն ներքին անկյունից դեպի արտաքին անկյուն: 
  • Ունքերի խնամքի միջոցը քսեք այն հատվածին, որտեղ մազերն անբավարար են կամ ունեն թույլ տեսք։
     

Գործողության սկզբունքը
 

Թարթիչների թափվելուն նպաստում են բազմաթիվ գործոններ՝ աչքերի դիմահարդարումը հանող ագրեսիվ հեղուկ, թարթիչների գանգրացում, և իհարկե ծերացման գործընթաց։ Ունքերը անխնամ հանելը նույնպես կարող է վնասել դրանք և ժամանակի ընթացքում հանգեցնել անհավասարաչափ աճի։

Mary Kay® թարթիչները և ունքերը ամրացնող շիճուկը բաղադրիչների եզակի համալիրի շնորհիվ կօգնի պահպանել թարթիչների և ունքերի առողջությունը:

  • Սնուցում։ Ամինաթթուները կօգնեն ապահովել արմատների սնուցումը։ Քանի որ հենց ամինաթթուներն են արտադրում եղջերանյութ և սպիտակուց, որը նպաստում է յուրաքանչյուր մազի աճին: Lash Response™ համալիրը ամինաթթուների միջոցով ապահովում է բավարար սնուցում։
  • Ամրապնդում*։ Ացետիլ-տետրապեպտիդ3 (Acetyl-Tetrapeptide-3), որն ամրապնդում է մաշկի մատրիքսը**։ Պեպտիդը համարվում է «կենսամեմիտիկական», քանի որ լաբորատորիաներում հետազոտության ընթացքում պարզվել է, որ  այն «գործում է», ինչպես սպիտակուցը, որն արտադրում է մաշկը, այսինքն՝ գործողությունը նման է արհեստական շաքարի փոխարինիչներին՝ համը քաղցր է, բայց շաքար չէ։ in vitro թեստավորման ընթացքում պարզվել է, որ պեպտիդը նպաստում է կոլագենի, ֆիբրոնեկտինի և լամինինի արտադրմանը, որոնք մաշկի կարևոր բաղադրամասներն են և պատասխանատու են մազերի կենսական ցիկլի վրա ազդող հատուկ բջիջների պաշտպանության համար։ Եթե դրանք պաշտպանվեն պատշաճ կերպով, ապա այդ բջիջները, որոնց տրվել է «դերմալ պտտկիկ (գագաթ)» անվանումը, օգնում են մազի ֆոլիկուլի ակտիվացմանը՝ ստեղծելով բարենպաստ միջավայր, որը կարևոր է մազերի աճը վերսկսելու համար։ Առանց մաշկի մատրիքսի ամրապնդման մազերի կենսական ցիկլը կարող է նշանակալիորեն կրճատվել։
  • Պաշտպանություն։ Կարմիր երեքնուկը պարունակում է հակաօքսիդանտներ։ Lash Response™ համալիրը պարունակում է կարմիր երեքնուկի խտանյութից ստացված հանուկ՝ բուսական բաղադրամաս, որը հայտնի է հակաօքսիդանտների պարունակությամբ, որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալները։ Ազատ ռադիկալները, ինչպես հայտնի է, կրճատում են մազերի կենսական ցիկլը։
     

Կարևոր բաղադրիչները
 

Lash Response™  համալիրի նուրբ, անվնաս և ոչ դեղորայքային բանաձևը նպաստում է մազերի վերականգնմանը և պարունակում է հետևյալ բաղադրիչները. 

  • Ամինակարբոնային թթու, որը նպաստում է եղջերանյութի ստեղծմանը՝ սպիտակուցի, որը ձև է հաղորդում մազերի յուրաքանչյուր փնջի։ Թթուները նաև նպաստում են մազածածկույթի սնուցմանը։
  • Ացետիլ-տետրապեպտիդ 3 (Acetyl-Tetrapeptide-3), որն օգնում է ամրացնել մաշկի մատրիքսը**։
  • Կարմիր երեքնուկի խտանյութը բուսական բաղադրիչ է, որը հայտնի է ազատ ռադիկալները չեզոքացնող հակաօքսիդանտների պարունակությամբ։ 

*Նախընտրելի մանրածախ գինը։

**Հիմնված է կարևոր բաղադրիչների in vitro թեստավորման վրա։

Գինը` 15.100 ՀՀ դրամ