Ամրապնդող քսուք աչքերի շրջանի մաշկի համար 14.300 ՀՀ դրամ

Firming Eye Cream

Նայեք աշխարհին նոր, ավելի երիտասարդ հայացքով: Այս յուրահատուկ, աչքերի շրջանի մաշկի համար նախատեսված ամրապնդող քսուքի բանաձևը հարուստ է բացառիկ բաղադրիչներով, որոնք տալիս են աներևակայելի արդյունք`ամրացնում և վերականգնում են մաշկը, գունաբացում են աչքերի տակի մուգ շրջանները, ապահովում են ինտենսիվ խոնավություն և  զգալիորեն պակասեցնում կնճիռները և կոպերի շրջանի «սագի թաթիկները» (մանր կնճիռներ):

 

  • Պարունակում է փափկեցնող բուսական էքստրակտներ, որոնք խնամում են մաշկը` խոնավեցնելով այն, և գունաբացող բաղադրիչներ, որոնք հավասարեցնում են մաշկի գուներանգը:
  • Թեսթավորված է ակնաբույժների կողմից:
  • Հարմար է յուրաքանչյուր տեսակի մաշկի համար:
  • Հարմար է ոսպնյակներ կրողների համար:

Ինչպես է միջոցը գործում

Տարիների ընթացքում մաշկը կորցնում է իր խոնավությունը, դառնում է չոր, արտահայտված ծակոտիներով: Թուլանում է մաշկի  բնական պաշտպանիչ հատկությունը, որն օգնում է պայքարել ազատ ռադիկալների և շրջական միջավայրի վնասակար ազդեցության դեմ:    

TimeWise® ամրապնդող քսուքը ստեղծված է աչքերի շուրջ մաշկը շրջակա միջավայրի քայքայիչ ազդեցությունից պաշտպանելու համար: Կոլագենի սինթեզը խթանող պեպտիդները օգնում են վերականգնել բջիջների կառուցվածքը` ապահովելով վերականգնված և ամուր մաշկ: Փափկացնող բուսական էքստրակտները և գունաբացող բաղադրիչները ապահովում են հիանալի խոնավություն և մաշկի հավասար երանգ:

Գինը` 14.300 ՀՀ դրամ