Խոնավացնող լոսյոն Botanical Effects® SPF 30 գործոնով 8.600 ՀՀ դրամ

Botanical Effects Moisturizing lotion SPF30

Խոնավացնող լոսյոնը՝ SPF 30 գործոնով, ոչ միայն խոնավացնում է մաշկը 12 ժամվա ընթացքում, այլև ապահովում է պաշտպանության անհրաժեշտ մակարդակ UVA և UVB ճառագայթներից։ Մեկ պարկուճում Դուք կստանաք խոնավացում և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանություն ողջ օրվա համար։ Ընդամենը մեկ միջոցը կխնայի բավականին մեծ ժամանակ։

  •  Պարունակում է էկզոտիկ դրագոն մրգի խտանյութ՝ հարուստ հակաօքսիդանտներով, որոնք օգնում են պաշտպանել մաշկն ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։
  • Պարունակում է ալոե վերայի խտանյութ, որը մաշկի համար ծառայում է որպես հակաօքսիդանտների լրացուցիչ աղբյուր և նպաստում է դրա բջիջների վերականգնմանը։
  • Ապահովում է օպտիմալ խոնավացում մինչև 12 ժամ՝ անկախ մաշկի տեսակից։ Օժտված է խոնավացնող գելի բոլոր առավելություններով։ Ներծծվում է հեշտ և արագ։
  • Ապահովում է լայն շրջանակի պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից /UVA և UVB/։
  • Հանում է չորության զգացողությունը, մաշկը դառնում է բացառապես փափուկ և մետաքսյա։
  • Հարմար է մաշկի բոլոր տեսակների, այդ թվում՝ զգայուն մաշկի համար։
  •  Անցել է կլինիկական փորձարկումներ մաշկի գրգռվածության և ալերգիկ ռեակցիաների նկատմամբ։ Անցել է մաշկաբանական հսկողություն։

Botanical Effects® նոր համակարգի միջոցները մաշկին կնվիրեն առողջություն և հաճելի զգացողություն օգտագործումից։ Երկու հիմնական բաղադրիչները՝ դրագոն միրգը և ալոե վերան, պարունակում են հակաօքսիդանտների մեծ քանակություն, որոնք անհրաժեշտ են առողջ մաշկը վնասող ազատ ռադիկալների դեմ պայքարի համար։ Դրանք հայտնի են նաև վիտամինների, հանքանյութերի և ճարպաթթուների բարձր պարունակությամբ։ Խնամքի պարզ և հասկանալի քայլերը կտան առավելագույն օգուտ նվազագույն ժամանակում։ Խոնավացնող լոսյոնը՝ SPF 30 գործոնով, Botanical Effects® համակարգի քայլերից մեկն է, որը դուր կգա երիտասարդ և ակտիվ աղջիկներին, որոնք ցանկանում են պահպանել իրենց մաշկի առողջությունը, բայց միևնույն ժամանակ պատրաստ չեն խնամքի վրա շատ ժամանակ ծախսել։ Կատարյալ արդյունքի հասնելու համար համակցեք  SPF 30 գործոնով խոնավացնող լոսյոնը Botanical Effects® համակարգի մյուս միջոցների հետ: 

Օգտագործման խորհուրդներ

 Առավոտյան

  • Մաքրող գել
  • Թարմացնող տոնիկ
  • Խոնավացնող գել կամ Խոնավացնող լոսյոն՝ SPF 30 գործոնով

Երեկոյան

  • Մաքրող գել
  • Թարմացնող տոնիկ
  • Խոնավացնող գել

 Շաբաթը 2 անգամ՝ առավոտյան կամ երեկոյան, որպես լրացուցում օգտագործեք տոնուսացնող սկրաբ։ 

 Հիմնական բաղադրիչները 

Էկզոտիկ դրագոն մրգի խտանյութ

  •  Հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են պաշտպանել մաշկը ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։ 

Արդյո՞ք գիտեք

Էկզոտիկ դրագոն մրգի խտանյութը բաղկացած է անփոխարինելի ճարպաթթուներից և B: B1 /թիամին/ վիտամինների համալիրից՝ հայտնի նաև որպես «հակասթրես» վիտամին, B2 /ռիբոֆլավին/ և B3 /նիացին/։ Միրգը արժևորվում է այնպիսի հանքանյութերի մեծ քանակության շնորհիվ, ինչպիսիք են՝ երկաթը, կալցիումը, ֆոսֆորը։

Ալոե վերա

Արդյոք գիտե՞ք

Ալոեն հարուստ է սնուցող նյութերով. դրա խտանյութը բաղկացած է ավելի քան 75 տեսակի սնուցող նյութերից, այդ թվում՝ 20 հանքանյութերից և 12 վիտամիններից։ Ալոե վերան օգնում է պահպանել մաշկում խոնավության բնական հավասարակշռությունը, պարունակում է մեծ քանակությամբ E վիտամին։ Բույսի խտանյութը մաշկի համար ծառայում է որպես հակաօքսիդանտների լրացուցիչ աղբյուր և նպաստում է դրա բջիջների վերականգնմանը։

* Նախընտրելի մանրածախ գինը։

Գինը` 8.600 ՀՀ դրամ