Թարմացնող տոնիկ Botanical Effects® 7.400 ՀՀ դրամ

Botanical effects Refreshing toner

Թարմացնող տոնիկը կեզրափակի մաշկի մաքրման գործընթացը։ Այն հեռացնում է մաքրող միջոցի մնացորդները, կարգավորում է մաշկի հավասարակշռությունը ջրի հետ շփվելուց հետո, հեռացնում է ճարպի ավելցուկները և ծակոտիները դարձնում է պակաս նկատելի։
  • Պարունակում է էկզոտիկ դրագոն մրգի խտանյութ՝ հարուստ հակաօքսիդանտներով, որոնք օգնում են պաշտպանել մաշկն ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։
  • Պարունակում է ալոե վերայի խտանյութ, որը մաշկի համար ծառայում է որպես հակաօքսիդանտների լրացուցիչ աղբյուր և նպաստում է դրա բջիջների վերականգնմանը։
  • Եզրափակում է մաշկի մաքրման գործընթացը՝ հեռացնելով ինչպես աղտոտվածության, այնպես էլ մաքրող գելի մնացորդները։
  • Թարմացնում է մաշկը և օգնում է վերահսկել ճարպոտ փայլը։
  •  Հիանալիորեն հանգստացնում է մաշկը և տեսողականորեն փոքրացնում ծակոտիները։
  • Պարունակում է վիրջինական  համամելիսի խտանյութ, որն օժտված է կապող հատկությամբ, ինչն էլ խոչընդոտում է մաշկի վրա ձգվածության և չորության զգացողության հայտնվելը։
  • Հարմար է մաշկի բոլոր տեսակների, այդ թվում՝ զգայուն մաշկի համար։
  •  Անցել է կլինիկական փորձարկումներ մաշկի գրգռվածության և ալերգիկ ռեակցիաների նկատմամբ։ Անցել է մաշկաբանական հսկողություն։

 

Botanical Effects® նոր համակարգի միջոցները մաշկին կնվիրեն առողջություն և հաճելի զգացողություն օգտագործումից։ Երկու հիմնական բաղադրիչները՝ դրագոն միրգը և ալոե վերան, պարունակում են հակաօքսիդանտների մեծ քանակություն, որոնք անհրաժեշտ են առողջ մաշկը վնասող ազատ ռադիկալների դեմ պայքարի համար։ Դրանք հայտնի են նաև վիտամինների, հանքանյութերի և ճարպաթթուների բարձր պարունակությամբ։ Խնամքի պարզ և հասկանալի քայլերը կտան առավելագույն օգուտ նվազագույն ժամանակում։ Թարմացնող տոնիկը Botanical Effects® համակարգի քայլերից մեկն է, որը դուր կգա երիտասարդ և ակտիվ աղջիկներին, որոնք ցանկանում են պահպանել իրենց մաշկի առողջությունը, բայց միևնույն ժամանակ պատրաստ չեն խնամքի վրա շատ ժամանակ ծախսել։ Կատարյալ արդյունքի հասնելու համար համակցեք թարմացնող տոնիկը  Botanical Effects® համակարգի մյուս միջոցների հետ։ 

Օգտագործման խորհուրդներ

Առավոտյան

  • Մաքրող գել
  • Թարմացնող տոնիկ
  • Խոնավացնող գել կամ Խոնավացնող լոսյոն՝ SPF 30 գործոնով 

Երեկոյան 

  • Մաքրող գել
  • Թարմացնող տոնիկ
  • Խոնավացնող գել

Շաբաթը 2 անգամ՝ առավոտյան կամ երեկոյան, լրացուցիչ օգտագործեք տոնուսավորող սկրաբ։

Հիմնական բաղադրիչները 

Էկզոտիկ դրագոն մրգի խտանյութ

  • Հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են պաշտպանել մաշկը ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։ 

Արդյոք գիտե՞ք

Էկզոտիկ դրագոն մրգի խտանյութը բաղկացած է անփոխարինելի ճարպաթթուներից և B: B1 /թիամին/ վիտամինների համալիրից՝ հայտնի նաև որպես «հակասթրես» վիտամին, B2 /ռիբոֆլավին/ և B3 /նիացին/: Միրգը արժևորվում է այնպիսի հանքանյութերի մեծ քանակության շնորհիվ, ինչպիսիք են՝ երկաթը, կալցիումը, ֆոսֆորը։

 Ալոե վերա

Արդյոք գիտե՞ք

Ալոեն հարուստ է սնուցող նյութերով. դրա խտանյութը բաղկացած է ավելի քան 75 տեսակի սնուցող նյութերից, այդ թվում՝ 20 հանքանյութերից և 12 վիտամիններից։ Ալոե վերան օգնում է պահպանել մաշկում խոնավության բնական հավասարակշռությունը, պարունակում է մեծ քանակությամբ E վիտամին։ Բույսի խտանյութը մաշկի համար ծառայում է որպես հակաօքսիդանտների լրացուցիչ աղբյուր և նպաստում է դրա բջիջների վերականգնմանը։

* Նախընտրելի մանրածախ գինը։

Գինը` 7.400 ՀՀ դրամ