Տոնուսավորող սկրաբ Botanical Effects® 8.600 ՀՀ դրամ

Botanical Effects Invigorating scrub

Տոնուսավորող սկրաբը կապահովի խորը մաքրում և մաշկի մահացած բջիջների շերտազատում և կդարձնի այն ավելի հարթ և շողշողուն։

  •  Պարունակում է էկզոտիկ դրագոն մրգի խտանյութ՝ հարուստ հակաօքսիդանտներով, որոնք օգնում են պաշտպանել մաշկն ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։
  • Պարունակում է ալոե վերայի խտանյութ, որը մաշկի համար ծառայում է որպես հակաօքսիդանտների լրացուցիչ աղբյուր և նպաստում է դրա բջիջների վերականգնմանը։
  • Պարունակում է մրգերի սերմերի բնական սկրաբային մասնիկներ և մաքրող փափուկ բաղադրիչներ։
  • Շերտազատում է եղջերացած բջիջները և խորը մաքրում է ծակոտիները՝ մաշկը դարձնելով ավելի հարթ։
  • «Արթնացնում է» մաշկը՝ վերադարձնելով նրան հանգստացած տեսք և հագեցնելով այն էներգիայով և առողջ փայլով։
  • Հարմար է մաշկի բոլոր տեսակների, այդ թվում՝ զգայուն մաշկի համար։
  • Անցել է կլինիկական փորձարկումներ մաշկի գրգռվածության և ալերգիկ ռեակցիաների նկատմամբ։ Անցել է մաշկաբանական հսկողություն։

 

Botanical Effects® նոր համակարգի միջոցները մաշկին կնվիրեն առողջություն և հաճելի զգացողություն օգտագործումից։ Երկու հիմնական բաղադրիչները՝ դրագոն միրգը և ալոե վերան, պարունակում են հակաօքսիդանտների մեծ քանակություն, որոնք անհրաժեշտ են առողջ մաշկը վնասող ազատ ռադիկալների դեմ պայքարի համար։ Դրանք հայտնի են նաև վիտամինների, հանքանյութերի և ճարպաթթուների բարձր պարունակությամբ։ Խնամքի պարզ և հասկանալի քայլերը կտան առավելագույն օգուտ նվազագույն ժամանակում։ Տոնուսավորող սկրաբը Botanical Effects® համակարգի քայլերից մեկն է, որը դուր կգա երիտասարդ և ակտիվ աղջիկներին, որոնք ցանկանում են պահպանել իրենց մաշկի առողջությունը, բայց միևնույն ժամանակ պատրաստ չեն խնամքի վրա շատ ժամանակ ծախսել։ Կատարյալ արդյունքի հասնելու համար համակցեք տոնուսավորող սկրաբը Botanical Effects® համակարգի մյուս միջոցների հետ ։ 

Օգտագործման խորհուրդներ

 Առավոտյան

  • Մաքրող գել
  • Թարմացնող տոնիկ
  • Խոնավացնող գել կամ Խոնավացնող լոսյոն՝ SPF 30 գործոնով

 Երեկոյան

  • Մաքրող գել
  • Թարմացնող տոնիկ
  • Խոնավացնող գել 

Շաբաթը 2 անգամ՝ առավոտյան կամ երեկոյան, որպես լրացուցում օգտագործեք տոնուսավորող սկրաբը: 

Հիմնական բաղադրիչները 

Էկզոտիկ դրագոն մրգի խտանյութ

  • Հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են պաշտպանել մաշկը ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։

Արդյոք գիտե՞ք

Էկզոտիկ դրագոն մրգի խտանյութը բաղկացած է անփոխարինելի ճարպաթթուներից և B: B1 /թիամին/ վիտամինների համալիրից՝ հայտնի նաև որպես «հակասթրես» վիտամին, B2 /ռիբոֆլավին/ և B3 /նիացին/։ Միրգը արժևորվում է այնպիսի հանքանյութերի մեծ քանակության շնորհիվ, ինչպիսիք են՝ երկաթը, կալցիումը, ֆոսֆորը։

Ալոե վերա 

Արդյոք գիտե՞ք։

Ալոեն հարուստ է սնուցող նյութերով. դրա խտանյութը բաղկացած է ավելի քան 75 տեսակի սնուցող նյութերից, այդ թվում՝ 20 հանքանյութերից և 12 վիտամիններից։ Ալոե վերան օգնում է պահպանել մաշկում խոնավության բնական հավասարակշռությունը, պարունակում է մեծ քանակությամբ E վիտամին։ Բույսի խտանյութը մաշկի համար ծառայում է որպես հակաօքսիդանտների լրացուցիչ աղբյուր և նպաստում է դրա բջիջների վերականգնմանը։ 

* Նախընտրելի մանրածախ գինը։

Գինը` 8.600 ՀՀ դրամ