Clear Proof® ածուխի հիմքով դեմքի մաշկը խորը մաքրող դիմակ 9.800 ՀՀ դրամ

Clear Proof®

114 գ

Եռակի ազդեցության դիմակը մաքրում է ծակոտիները, հեռացնում մաշկի ավելորդ ճարպը և վերացնում յուղոտ փայլը: Նուրբ, կրեմային բանաձևը հեշտ է կիրառվում՝ ապահովելով Ձեր մաշկի մաքրությունը, թարմությունը և դետոքսը, որն անհրաժեշտ է՝ ի լրումն ամենօրյա մաքրման:

Միայն մաքուր ծակոտիներ և ոչինչ ավելին.

  • Ակտիվացված ածուխը գործում է որպես մագնիս՝ բացելով և մաքրելով ծակոտիները։
  • Կլինիկորեն ապացուցված է, որ միջոցը ակնթարթորեն կլանում է մաշկի ավելորդ ճարպը և նվազեցնում անցանկալի փայլը՝ ապահովելով հարթ և փայլատ մաշկ:
  • Տղամարդկանց և կանանց 79%*-ը հաստատել է, որ այն օգտագործելուց հետո մաշկը ավելի մաքուր տեսք է ունենում։
  • Եվ դա միայն սկիզբն է։ Հետազոտության մասնակիցները նաև հաստատել են իրենց մաշկի ընդհանուր վիճակի բարելավումը երեք շաբաթ օգտագործելուց հետո։
  • Դիմակի գույնը չորանալու ընթացքում բացվում է, և Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է այն աշխատում:

* Ըստ 21-օրյա անկախ սպառողական ուսումնասիրության արդյունքների, որի ընթացքում մաշկի խնդիրներ ունեցող 166 տղամարդ և կին շաբաթական 2-3 անգամ օգտագործում է այս միջոցը:

Դիմակը կարելի է կիրառել միայն T- գոտում՝ առավել ճարպոտ հատվածների աղտոտումը հեռացնելու համար, կամ բոլոր հատվածներում։ Կիրառման խորհուրդներ.

  • Օգտագործեք դիմակը շաբաթը 2-3 անգամ՝ մաքրման փուլից հետո:
  • Մաքուր մաշկին քսեք բարակ շերտ։ Վայելեք թեթև զովության զգացումը, որն առաջանում է դիմակը քսելու ընթացքում:
  • Թողեք դիմակը Ձեր դեմքին 10-20 րոպե: Հետևեք՝ ինչպես է այն աշխատում՝ չորանալու ընթացքում ավելի բաց երանգ ստանալով։
  • Մանրակրկիտ լվացեք գոլ ջրով, լավ չորացրեք մաշկը։
  • Ավարտեք խնամքը նախընտրած խոնավացնող միջոցով։


Ինչպես է գործում միջոցը

  • Մաշկի խորը մաքրման դիմակը օգտակար է մաշկի բոլոր տիպերի համար: Այն արդյունավետորեն ազատում է մաշկը շրջակա միջավայրի ազդեցությունից, ինչպիսիք են՝ փոշին և կեղտը։ Ցախակեռասի էքստրակտի առկայությունը ապահովում արդյունավետ և լիովին բնական դետոքսիկացիա, մաքրում է մաշկը նյութափոխանակության վնասակար նյութերից և այլ տոքսիններից։ Ցախակեռասի, հատկապես նրա տերևների էքստրակտի կապող ազդեցությունը լրացուցիչ նվազեցնում է բորբոքումների վտանգը: Ցախակեռասի էքստրակտը կոսմետիկայում գրգռված մաշկը մեղմելու լավագույն տարբերակներից մեկն է։
  • Բացի այդ, դիմակը պարունակում է բուսական ամինաթթուներ, որոնք բարելավում են նյութափոխանակությունը, խթանում տեղային իմունիտետը և բարձրացնում մաշկի պաշտպանական հատկությունները։


Բաղադրությունը

  • Ակտիվացված ածուխ. այն կարող է կլանել աղտոտվածությունը իր սեփական ծավալի կրկնակի չափով և քաշելով այն ծակոտիներից դուրս, ինչը նպաստում է մաշկի խորը մաքրմանը: Արդյունքում, մաշկն ավելի մաքուր և առողջ տեսք ունի, իսկ ծակոտիները պակաս արտահայտիչ են:
  • Կավ. կաոլին և բենտոնիտ (բնական հանքային կավեր) ակնթարթորեն կլանում են ավելորդ մաշկի ճարպը և նվազեցնում անցանկալի փայլը՝ ընթացքում տեսողականորեն նեղացնելով ծակոտիները։
  • Ցախակեռասի և սպիտակ բակլայի էքստրակտներ. օգնում են հարթեցնել մաշկի երանգը, պայքարում բորբոքումների դեմ, մաշկը դարձնում ավելի մաքուր։ Այդ բուսական էքստրակտները նաև օգնում են հանգստացնել մաշկը*։
  • Խնկունիի և անանուխի էքստրակտներ. հաղորդում են թարմության նոտաներ և արթնացնում Ձեր զգացմունքները։

* In vitro ուսումնասիրությունների հիման վրա։


Հաճախորդների արձագանքները.

«Ինձ դուր եկավ դիմակի համակազմությունը։ Այն հեշտ է կիրառել, և ինձ դուր եկավ՝ ինչպես է այն չորանում։ Այն հեշտ է մաքրվում, իսկ դեմքը հիանալի տեսք ունի։ Դիմակը  օգտագործելուց հետո չէր զգացվում մաշկի չորություն: Այն դարձել էր թարմ, մաքուր և փափուկ: Ամուսինս նկատեց, որ մաշկս դարձել է ավելի պայծառ և թարմ: Անհամբեր սպասում եմ դիմակը մշտապես օգտագործելու հնարավորությանը»:

Եկատերինա Ժ․, Կրասնոդար 

«Ես դժվարանում էի գտնել մի միջոց, որը միաժամանակ լավ կաշխատեր իմ խոշոր ծակոտիների և մաշկի դեպքում: Այս դիմակը չի գրգռում մաշկը։ Ամեն անգամ, երբ ես այն օգտագործում էի, իմ մաշկը ավելի մաքուր և թարմ տեսք էր ստանում: Ինձ զարմացրեց՝ որքան հեշտ է այն լվացվում օգտագործելուց հետո»:

Եկատերինա Ու․, Սանկտ-Պետերբուրգ

«Իմ ծակոտիները ավելի քիչ տեսանելի են դարձել, իսկ մաշկը՝ մաքուր».

Քսենյա Ռ., Նովոսիբիրսկ

 

*Նախընտրելի մանրածախ գինը։

Գինը` 9.800 ՀՀ դրամ