Օծանելիք Կախարդված երազանք 18.900 ՀՀ դրամ

Enchanted Wish™ Eau de Toilette

«Չկա ավելի ուժեղ կախարդանք, քան մեր երևակայությունն է: Ես ցանկանում էի ստեղծել բույր այն կանանց համար, որոնք սիրում են երազել և ձգտում են մի փոքր կախարդանք բերել իրենց ամենօրյա կյանք»,- Օլիվյե Գիլյոտեն՝ պարֆյումեր, Կախարդված երազանք օծանելիքի ստեղծող: 

Կախարդանքն ամենուրեք է: Ազատություն տվեք երևակայությանը: Հավատացեք հրաշքին, և Ձեր երազանքները կիրականանան:

  • Երազեք (վերին նոտաներ). բույրը բացվում է Գրեննի Սմիթ խնձորների թարմությամբ, սպիտակ անանասի նոտաներով, բրազիլական նարնջի յուղով և շաքարակալած վարդի թերթիկներով, որոնք երազանքի թևերով կտեղափոխեն Ձեզ այնտեղ, ուր Դուք ցանկանաք:
  • Բացեք սիրտը (միջին նոտաներ). օզոնի, պիոնի, մանգոյի, «Աստղահմա» շուշանի էլեգանտ և հմայիչ համադրությունը կօգնի Ձեզ զգալ իսկական արքայադուստր: Ինչպես հեքիաթում:
  • Ցանկությունն իրականանում է (ստորին նոտաներ).  աներևակայելի ճամփորդությունն այսքանով չի ավարտվում:  Շարունակվում է մուսկուսի բույրի քողով, շագանակագույն շաքարավազով և համպարով: Ձեզ պարուրում են ջերմությունն ու կախարդական լույսը, և երազանքներն սկսում են իրականանալ:
  •  Գրեննի Սմիթ խնձորներ. Խնձորների թարմ, քաղցր բույրը միաժամանակ խթանում է ու թարմացնում:
  • Շուշան «Աստղահմա»: Այն այդպես է անվանվել  իր վառ և  նրբագեղ ծաղիկների շնորհիվ, որոնք մշտապես թեքված են դեպի երկինք: Նրանց անհամեմատելի նուրբ բույրը օծանելիքին կախարդանք է հաղորդում:

Օծանելիքը հարկավոր է օգտագործել զարկերակային կետերի վրա`  դաստակներին, պարանոցի մաշկին, կրծքավանդակի հատվածում, ականջների ետևում: Այդ հատվածներում մաշկն ավելի ջերմ է, այդ իսկ պատճառով բույրն ավելի արագ է բացվում: Օգտագործեք պարֆյումերային ջուրն անմիջապես մաշկի վրա կամ ցանեք այն Ձեր առջև, այնուհետև սուզվեք Ձեր ստեղծած «ամպիկ»-ի մեջ:

*Նախընտրելի մանրածախ գինը:

Գինը` 18.900 ՀՀ դրամ