Օծանելիք Upbeat™ 16.500 ՀՀ դրամ

Perfume Upbeat™

  • Աշխույժ բույրը բացվում է մրգային նոտաների վառ նախերգանքով և ավարտվում պաչուլիի, մուշկի, համպարի և ագարենու խորը ակորդներով։
  • Վերին նոտաներ. եզակի բուրմունքը բացահայտվում է կարմիր հատապտուղների, նեկտարինի և խնձորի քաղցր նոտաների պոռթկումով։ Մրգային ակորդներն արթնացնում են եռանդ և աշխուժություն, որոնք կգայթակղեն Ձեզ օծանելիքի հնչեղության առաջին իսկ վայրկյաններից։
  • Միջին նոտաներն են. միջուկի հիմքն են ժասմինե վարդի, մայիսյան հովտաշուշանի և ցախկեռասի նոտաները։ Այս կանացի նոտաները նման են զգայական մեղեդիների, որոնք որոշում են Ձեր օրվա ռիթմը։
  • Ստորին նոտաներն են. օծանելիքի շլեյֆը պաչուլիի, մուշկի, համպարի և ագարենու բույրերն են, որոնք տրամադրում է  թեժ երեկոյի։

«Երբ ես ստեղծում էի այս բույրը, պատկերացնում էի ուրախ, սեթևեթող աղջկա, որը տոգորված է եռանդով և երաժշտության ու կյանքի հանդեպ կրքով։ Ես ուզում էի ստեղծել բույր, որը կբացվի երգի պես։ Ամեն ինչ սկսվում է հրապուրիչ նախերգանքից՝ անցնելով ռիթմիկ, զգացմունքային կրկներգի, որն արթնացնում է ստեղծագործության և շարժի եռանդ»։

Լինդա Սոնգ, պարֆյումեր և Upbeat™ օծանելիքի ստեղծող։
 

 Օգտագործման խորհուրդներ

 

Օծանելիքն անհրաժեշտ է քսել զարկերակի կետերին՝ դաստակին, ականջների հետևում, պարանոցի փոսիկին, արմունկի ծալքին, դեկոլտեի շրջանում։

Քսեք բույրը մաշկին կամ փչեք այն Ձեր դիմաց, ապա սուզվեք անուշաբույր մշուշի մեջ։

 *Նախընտրելի մանրածախ գինը։ 

Գինը` 16.500 ՀՀ դրամ