Mary Kay® հեղուկ գծաներկ 6000 ՀՀ դրամ

Mary Kay® Liquid Eyeliner Pen

1.5 գ

Գրավեք ուշադրությունը Ձեր աչքերին հեղուկ գծաներկով, որն արագ չորանում  և ստեղծում է հստակ, գրավիչ սլաքներ: 

Ցանկացած կերպար՝ սկսած նուրբ, բարակ սլաքներից մինչև «կատվային» հայացք. դիմահարդարումը կպահպանվի մինչև ուշ երեկո, մինչև ինքներդ որոշեք մաքրել այն:

Mary Kay® հեղուկ գծաներկը հիանալի հայտնագործություն է:

  • Կարելի է քսել առանց բաց հատվածների:
  • Ջրակայուն է, չի մաքրվում և չի տարածվում:
  • Տեսողականորեն թարթիչներին ավելի մեծ ծավալ է հաղորդում:
  • Ուլտրափափուկ ապլիկատորը չի ձգում կոպերի մաշկը:

Նկարագրություն

  • Մի քանի րոպեում ստեղծեք ազդեցիկ կերպար. ֆլոմաստերի տեսքով արագ չորացող հեղուկ գծաներկով նկարեք «սլաքներ»:
  • Կարող է լինել բարակ գիծ կամ ընդգծված դիմահարդարում «կատվի հայացք» ոճում: 
  • Ամեն հանճարեղ բան պարզ է. հիանալի բանաձևը չի տարածվում, երաշխավորում է կայունություն, մինչև Դուք որոշեք մաքրել դիմահարդարումը:
  • Համապատասխանում է զգայուն աչքերին:
  • Համապատասխանում է կոնտակտային ոսպնյակներ կրողներին:
  • Փորձված է ակնաբույժների կողմից:

Պարզ խորհուրդներ

  • Հնարավորինս բարակ գծով քսեք գծաներկը ներքևի թարթիչների աճի երկայնքով:
  • Ընտրեք չափը՝ նկարելով բարակ կամ հաստ գիծ, կախված նրանից, թե ինչպիսին է սլաքի ծայրը: Ավելի բարակ գիծ ստանալու համար քսեք գծաներկի ամենածայրով: Եթե ուզում եք ստանալ ավելի հաստ գիծ, օգտագործեք կողային հատվածը:
  • Օգտագործելուց հետո ամուր փակեք, որպեսզի կանխեք գծաներկի չորացումը:

Հնարավորինս բնական

  • Սկսեք գիծը վերևի կոպից, աչքի ներքին անկյունից:
  • Նկարեք փոքրիկ գծիկներ թարթիչների աճի երկայնքով: Մեջտեղում բաց հատվածներ թողեք:
  • Վերադարձեք հետ և լցրեք գծիկների միջև բաց հատվածները: Այդպես Դուք կստեղծեք հագեցած գույնով մեկ հավասար գիծ:

«Սլաքների» ամենաարագ տարբերակը

  • Սկսեք վերևի կոպի ներքին անկյունից:
  • Օգտագործեք ապլիկատորի կողային հատվածը. այնպես պահեք, որպեսզի զուգահեռ լինի աչքին, իսկ մատիտի ծայրը ուղղված լինի դեպի աչքի ծայրը:
  • Ցանկալի հաստությամբ ու երկարությամբ նկարեք երկար գծիկներ թարթիչների աճի երկայնքով դեպի աչքի ներքին անկյուն: Շարունակեք և անցեք աչքի կտրվածքի սահմանից: 

«Կատվի հայացք» դիմահարդարում

  • Սկսեք աչքի ներքին անկյունից: Նկարեք գիծը թարթիչների աճի երկայնքով:
  • Գծի ամենավերևի կետից նկարեք ևս մեկը դեպի աչքի ներքին անկյուն: Անհրաժեշտության դեպքում լցրեք գծի «բաց հատվածները»:

Կոպերի հեղուկ գծաներկի չորանալուց խուսափելու համար օգտագործելուց հետո անմիջապես փակեք այն:

 

Նախընտրելի մանրածախ գինը:

Գինը` 6000 ՀՀ դրամ