Գելային անփայլ շրթներկ Mary Kay® 6.800 ՀՀ դրամ

Gel semi-matte lipstick

Շուրթերի անփայլ երանգավորումը դիմահարդարման ամենանորաձև թրենդն է։ Mary Kay® նոր անփայլ գելային շրթներկով Դուք անհավանական ոճային կլինեք։

  •  Ժամեր շարունակ պահպանվում է շուրթերին և միևնույն ժամանակ չի չորացնում մաշկը։
  • Պիգմենտներով հագեցած բանաձևը հաղորդում է խիտ և վառ գույն։
  • Գելային հյուսվածքը հոգ է տանում շուրթերի մասին՝ ապահովելով փափկություն և հարմարավետության երկարատև զգացողություն։
  • Լույսը ցրող հատուկ մասնիկներն անդրադարձնում են լույսը՝ տեսողականորեն հարթեցնելով շուրթերը։
  • Պարունակում է ժոժոբայի և արևածաղկի յուղ, որոնք խնամում և խոնավացնում են շուրթերը։
  • CUSHION MATRIX տեխնոլոգիան ապահովում է կայուն և խիտ ծածկույթ։
     

Օգտագործման խորհուրդներ

• Շրթներկը կարելի է քսել ինչպես պարկուճից, այնպես էլ հատուկ վրձնի օգնությամբ։ Վրձին օգտագործելու դեպքում դրա վրա քսեք շրթներկը, այնուհետև տարածեք շուրթերին՝ սկսելով կենտրոնից և շարժվելով դեպի ծայրերը։ Քսեք լրացուցիչ շերտ, եթե ուզում եք ստանալ ավելի խիտ ծածկույթ։

• Շուրթերին կատարյալ արտաքին տեսք հաղորդելու համար որպես հիմք օգտագործեք Mary Kay® շուրթերի մատիտը։ Եթե նախընտրում եք բաց երանգներ՝ սկսեք այնպիսի երանգից, որն ավելի մոտ է Ձեր շրթունքների բնական երանգին։ Այնուհետև քսեք գելային շրթներկը։ 

 

Առավելությունները

Բացառիկ երանգներ և քսելու փափկություն։ Նոր շրթներկի բանաձևն իր բնույթով թափանցիկ գելային հյուսվածք է՝ բարձրարդյունավետ պիգմենտների հավելումով։ Գելային հյուսվածքն ապահովում է թեթև, համաչափ և ավելի խիտ ծածկույթ, իսկ հագեցած պիգմենտները՝ վառ երանգ։

 

Գույնի կայունություն։ Cushion Matrix հատուկ տեխնոլոգիան օգտագործում է կրեմնիումի առավել մանր միկրոգնդիկները, որպեսզի ամրապնդի և պահպանի գույնը շրթունքների մակերեսին։ Սպառողների շրջանում անցկացված թեստերը հաստատել են՝ շրթներկը մնում է շուրթերին երկար, միևնույն ժամանակ չի չորացնում դրանք ։***
 

Լուսազտիչներ։ Լույսը ցրող հատուկ մասնիկները տեսողաբար հարթեցնում են շրթունքները։
 

Խնամք։ Կառուցվածքի առանձնահատկությունների պատճառով շրթունքների մաշկն արագ է չորանում ։ Mary Kay® նոր անփայլ գելային շրթներկն իր բաղադրության մեջ պարունակում է արևածաղկի և ժոժոբայի յուղեր, որոնք գերազանց խոնավացնում են շրթունքները։

 *Նախընտրելի մանրածախ գինը։

** Մոնիտորների և դիսփլեյների վրա իրական գույնը կարող է աղավաղված լինել։

*** Արդյունքներն ստացվել են մեկշաբաթյա անկախ սպառողական հետազոտության ընթացքում, որին մասնակցել է միջոցն ամեն օր օգտագործած 220 կին։ 

Գինը` 6.800 ՀՀ դրամ
Ամաչկոտ Դու
Ծիրանագույն
Կակաչ
Կեսգիշերային կարմիր
Հագեցած տրյուֆել
Հյութեղ հատապտուղ
Յասամանի փունջ
Վարդագույն