Աչքերի դիմահարդարման վրձինների հավաքածու Mary Kay® 15.600 ՀՀ դրամ

Eye Brush Set

Տոն օրերին ու առօրյայում յուրաքանչյուր կին ցանկանում է կատարյալ տեսք ունենալ:

Վրձինների հավաքածուի օգնությամբ Դուք միշտ այնպիսի տեսք կունենաք, կարծես այցելել եք պրոֆեսիոնալ դիմահարդարի:

Վրձիններն ունեն ոճային դիմահարդարման պայուսակ և կարող են դառնալ ոչ միայն Ձեր դիմահարդարման պարագաների հաճելի լրացում, այլև հիանալի նվեր: 

Հավաքածուի մեջ կա.

  • վրձին՝ ստվերաներկերը տարածելու համար,
  • վրձին՝ հիմք-ստվերաներկի համար,
  • վրձին՝ ընդգծող ստվերաներկերի համար,
  • դիմահարդարման պայուսակ:

Աչքերի դիմահարդարման վրձինների հավաքածուն գործիքների ամբողջություն է, որն անհրաժեշտ է պրոֆեսիոնալ և իսկապես գրավիչ դիմահարդարում ստանալու համար:  

Օգտագործման խորհուրդներ

  • Ստվերաներկերը քսելու/տարածելու վրձինը (eye color brush) հարմար է շարժվող կոպին և աչքի արտաքին անկյուններում ստվերաներկ քսելու համար: Այն նաև օգտագործվում է կոպերի սահմանագծում ստվերաներկը տարածելու համար: Այս վրձնով հարմար է բաց երանգի ստվերաներկը տարածել հոնքի ներքևում, ինչպես նաև դեմքի վրա լուսային շեշտադրումներ անել: 
  • Ընդգծող ստվերաներկի վրձինը (eye crease brush) թույլ է տալիս ամենայն ճշգրտությամբ քսել ու տարածել ստվերաներկը վերին կոպի արտաքին մասում: Մազիկների թեթևակի թեքություն ունեցող գլխիկը հարմար է գունային անցումներ անելու համար:
  • Ստվերաներկ-հիմքերի/տարածելու (eye blender brush) վրձինը կօգնի արագ ու հավասարաչափ տարածել ստվերաներկ-հիմքը ամբողջ կոպի վրա: Միևնույն ժամանակ այն հեշտությամբ տարածում է ստվերաներկը կոպերի վրա՝ մեղմելով եզրերն ու սահմանները:
  • Դիմահարդարման պայուսակը նախատեսված է կոսմետիկ վրձինները պահելու համար: Նրա մեջ կարելի է տեղավորել նաև դեկորատիվ կոսմետիկան:

Ինչպե՞ս է գործում միջոցը 

Կոպի վրա տարածեք հիմքը, ընդգծեք կոպի ծալքը և տարածեք ստվերաներկը, որպեսզի այն իդեալական տեսք ունենա:

Նոր տեխնոլոգիաների շնորհիվ վրձինների սինթետիկ մազմզուկները հարմար են ինչպես չոր, այնպես էլ կրեմային բաղադրություն ունեցող ստվերաներկերի համար:

Հիմնական բաղադրիչները

Վրձինները պատրաստված են բարձրորակ սինթետիկ մանրաթելից:     

Գինը` 15.600 ՀՀ դրամ