Mary Kay® գելային փայլով շրթներկ 6.800 ՀՀ դրամ

Mary Kay® Gel Semi-Shine Lipstick

3.6 գ

Mary Kay® գելային փայլով շրթներկը փափկության ու ֆանտաստիկ  հարմարավետության զգացողություն է պարգևում: Անհնար է չսիրահարվել: Այժմ նոր արդյունքով՝ թեթև փայլով: Դուք հեշտությամբ կարող եք բացահայտել Ձեր տրամադրությունն ու ընդգծել Ձեր անկրկնելի ոճը:

  • Cushion Matrix տեխնոլոգիա՝ կայուն, խիտ ծածկույթ և հագեցած պիգմենտներով երանգներ:
  • Գելային շրթներկը հոգ է տանում շուրթերի մասին՝ ապահովելով տարածելու թեթևությունն ու հարմարավետության շարունակական զգացողությունը:
  • Ժոժոբայի և արևածաղկի յուղերը խնամում և խոնավացնում են շուրթերը:
  • Հատուկ լուսարձակող մասնիկները տեսողականորեն հարթեցնում են շուրթերը:

Օգտագործման ցուցումներ

  • Շուրթերի դիմահարդարման վրձին օգտագործելիս քսեք գելային շրթներկը վրձնի վրա, այնուհետև անցկացրեք վրձինը շուրթի երկայնքով՝ սկսելով կենտրոնից և տարածելով շրթներկը բերանի անկյուններում: Քսեք անհրաժեշտ քանակությամբ՝ ցանկալի արդյունքի հասնելու համար:
  • Ստեղծեք իդեալական շուրթեր՝ որպես հիմք օգտագործելով Mary Kay® շուրթերի մատիտը: Եթե Դուք օգտագործում եք շրթներկի բաց երանգը, ապա հիմքի համար օգտագործեք մատիտի չեզոք երանգ, որը լավագույնս համընկնում է Ձեր շուրթերի բնական երանգին: Այնուհետև մատիտի վրա տարածեք գելային շրթներկը:

Առավելություններ

Գույների բացառիկություն և տարածելու փափկություն:

Նոր շրթներկի բանաձևն իր էությամբ թափանցիկ գելային հիմք է, որի մեջ ներառված են բարձր արդյունավետությամբ պիգմենտներ: Գելային հիմքն ապահովում է հեշտ, հավասարաչափ տարածում և խիտ ծածկույթ, իսկ հագեցած պիգմենտները՝ վառ երանգ:

Գույնի կայունություն:

Cushion Matrix հատուկ տեխնոլոգիան օգտագործում է սիլիցիումի մանր միկրոսֆերաներ, որպեսզի ֆիքսի և պահպանի գույնը շուրթի մակերեսին: Սպառողական թեստերը հաստատել են, որ շրթներկը մնում է շուրթերին երկար և չի չորացնում*:

Լուսաֆիլտրեր:

Հատուկ լուսարձակող մասնիկները տեսողականորեն հարթեցնում են շուրթերը:

Խնամք:

Կառուցվածքի առանձնահատկություններից ելնելով՝ շուրթերի մաշկը արագ չորանում է: Նոր Mary Kay® գելային փայլով շրթներկի բաղադրության մեջ մտնում է արևածաղկի և ժոժոբայի յուղ, որոնք հիանալի խոնավացնում են շուրթերը:

*Արդյունքները ստացվել են մեկշաբաթյա անկախ սպառողական հետազոտության արդյունքում, որին մասնակցել է 200 կին՝ օգտագործելով շրթներկն ամեն օր:

Նախընտրելի մանրածախ գինը։

Գինը` 6.800 ՀՀ դրամ
Ազնվամորու պաղպաղակ
Ալ լուսաբաց
Բնական նրբություն
Հյութալի բալ
Մայրամուտի դեղձ
Մանուշակագույն փայլ
Նուրբ իրիս
Ոճային վարդագույն
Ռոմանտիկ վարդագույն
Վարդագույն զեֆիր
Վարդագույն ժանյակ
Վարդագույն ծառ