Շրթունքների խնամքի համակարգ Satin Lips® 11.200 ՀՀ դրամ

Satin Lips Shea System

Շրթունքների մաշկը չունի ճարպագեղձեր: Այդ պատճառով շրթունքները հակված են չորանալու և ճաքճքելու։ Բացի այդ, շրթունքների մաշկն ավելի նուրբ է, քան դեմքի այլ հատվածների մաշկը: Այդ պատճառով դրանք հաճախ են ճաքճքում և թեփոտվում։ Շրթունքների խնամքի շիայի յուղով Satin Lips® «Սպիտակ թեյ և ցիտրուս» համակարգը կարող է ապահովել անհրաժեշտ խնամք՝ դարձնելով Ձեր շրթունքներն ավելի գայթակղիչ։ 
Շրթունքների խնամքի Satin Lips® համակարգը, հարստացված շիայի յուղով, չորացած և ճաքճքած մաշկը հարթ և խոնավ է դարձնում երկու պարզ քայլի միջոցով և շրթունքների վրա թողնում է սպիտակ թեյի ու ցիտրուսների բույրը։ 

•    Շրթունքների խնամքի շիայի յուղով Satin Lips® «Սպիտակ թեյ և ցիտրուս» շաքարային սկրաբը նրբորեն շերտազատում է շրթունքները՝ տալով նրանց փափկություն ու նրբություն, և ակնթարթորեն լավացնում է դրանց տեսքը։ 
•    Շրթունքների խնամքի շիայի յուղով Satin Lips® «Սպիտակ թեյ և ցիտրուս» բալզամը սնուցում է շրթունքների մաշկը՝ տալով խորը խոնավացման զգացողություն։

Օգտագործման խորհուրդներ


•    Սկրաբը նրբորեն քսեք շրթունքների մաշկին և մերսեք մեկ րոպե։ Սա կօգնի անմիջապես հաղթահարել չորությունն ու ճաքճքվածությունը։ 
•    Սկրաբն օգտագործելուց անմիջապես հետո քսեք բալզամը՝ շրթունքները խոնավացնելու համար։ 

Հիմնական բաղադրիչներ

Շիայի յուղի հրաշալի ներգործության գաղտնիքը հայտնի է հարյուրավոր տարիներ։ Այն փափկեցնում և սնուցում է մաշկը Օմեգա-3 ճարպաթթուների պարունակության շնորհիվ։ Օմեգա-3 ճարպաթթուներն օգնում են պահպանել մաշկի բնական խոնավության հավասարակշռությունը և պաշտպանիչ վահան են դառնում, որը թույլ չի տալիս խոնավությանը գոլորշիանալ։  

*Առաջարկվող մանրածախ գինը

Գինը` 11.200 ՀՀ դրամ