Ստվերաներկերի «Շողացող մայրամուտ» և «Արևի փայլ» գունապնակներ 6.400 ՀՀ դրամ

3 գ

Լուսաբացի ջերմ փայլը կամ մթնշաղի սառնությունը Ձեր դիմահարդարման մեջ։ Այս գարնանը մենք առաջարկում ենք նորովի նայել այս սեզոնի մոդայիկ գույներին արտացոլման և լույսի պրիզմայի միջով: Սովորականը դառնում է նոր և անսպասելի։ Գարնանային ավանդական մեղմ գույները հայտնվում են նոր տարբերակներով գարուն-ամառ 2017 երանգներում՝ վառ, հստակ, գունեղ։

  • Յուրաքանչյուր ներկապնակի չորս շքեղ երանգները կարող են օգտագործվել ինչպես առանձին, այնպես էլ համատեղ՝ ստեղծելով պայծառ օմբրե տպավորություն:
  • Ինտենսիվ գույն՝ խոզանակի մեկ շարժումով։
  • Երանգները վառ են պահպանվում և չեն տարածվում ողջ օրվա ընթացքում:
  • Գույնի ինտենսիվությունը հեշտ է կառավարել, իսկ քնքուշ կազմությունը թույլ է տալիս հեշտությամբ տարածել ստվերաներկերը:

 

Կիրառման խորհուրդներ

  • Վառ գույների միջոցով ընդգծեք թարթիչների եզրագիծը (վերևի, ներքևի կամ երկուսը)՝ ստեղծելով աչքի գծաներկի տպավորություն, պարզապես մի քիչ ավելի հաստ։ Պայծառ, բնական երանգների հետ մեկտեղ դա քնքշություն կհաղորդի հայացքին։
  • Նորաձև ոճ ստեղծելու համար վերին կոպին և թարթիչների աճի ուղղությամբ վառ գույն քսեք և լրացրեք այն երկար սլաքներով։ Տարածեք ստվերաներկերը՝ աչքերի շուրջ հատվածը լուսավորելու համար։
  • Տարածեք պայծառ երանգ կոպի վրա։ Բնական երանգ դրեք կոպի ծալքի երկայնքով և գույների միջև ստեղծեք սահուն անցում։ 

*Հասանելի է պահեստում առկայության դեպքում։ 

Նախընտրելի մանրածախ գինը։

Գինը` 6.400 ՀՀ դրամ
Արևի փայլ
Շողացող մայրամուտ