Շիայի յուղով ձեռքերի սնուցող քսուք Satin Hands® (առանց հոտի) 5. 700 ՀՀ դրամ*

Satin Hands® Nourishing Shea Hand Cream Fragrance-Free

Բնական բաղադրիչների յուրօրինակ համադրության շնորհիվ շիայի յուղով ձեռքերի սնուցող Satin Hands® քսուքը (առանց հոտի) ակնթարթորեն վերացնում է չորությունը: Կանոնավոր օգտագործման դեպքում կուտիկուլներն ու եղունգներն ավելի առողջ և խնամված տեսք են ունենում: Քսուքն անմիջապես ներծծվում է` չթողնելով կպչունության զգացողություն, և 24 ժամ շարունակ պաշտպանում է մաշկը: Սպառողական հետազոտությունների ընթացքում 10 կնոջից 9-ն ասել են, որ իրենց ձեռքերն անմիջապես դառնում են ավելի հարթ, փափուկ և խոնավ: **

  • Ձեռքերն անմիջապես դառնում են ավելի հարթ, փափուկ և խոնավ:
  • 24 ժամ շարունակ խոնավացնում է ձեռքերը:
  • Մաշկի խոնավության զգացողությունը պահպանվում է անգամ ձեռքերը լվանալուց հետո:
  • Անմիջապես ներծծվում է` չթողնելով կպչունության զգացողություն:
  • Կուտիկուլներն ու եղունգներն առողջ ու խնամված տեսք են ունենում:

Բաղադրիչներ

Շիայի յուղ – ունի հանգստացնող և փափկեցնող հատկություն, բարձրացնում է մաշկի առաձգականությունը:

Արևածաղկի յուղ - Е վիտամինի (հակաօքսիդանտ) շնորհիվ դանդաղեցնում է մաշկի ծերացումը և պաշտպանում է ձեռքերը շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից: 

Սաֆլորի ձեթ - խոնավացնում է մաշկը` պահելով բնական խոնավությունը:

Ծիրանի կորիզի յուղ – խնամում է մաշկը՝ դարձնելով այն փափուկ և մետաքսյա:

Ալանտոին – հանգստացնում է մաշկը և հանում է գրգռվածությունը, ունի փափկեցնող և հանգստացնող հատկություն, ինչպես նաև խթանում է վերքերի բուժումն ու վերնամաշկի բջիջների թարմացումը:

*Նախընտրելի մանրածախ գինը։

**Հիմնված  է անկախ սպառողական փորձարկման վրա, որի ընթացքում 56 կին 7 օրվա ընթացքում քսուքն օգտագործել է մեկ անգամ:

Գինը` 5.700 ՀՀ դրամ