Satin Body™ մարմնի խնամքի համակարգ 20.000 ՀՀ դրամ

Satin Body™ Set

Կրեմ-սկրաբ, 185 մլ

Ցնցուղի և սափրվելու գել «2-ը 1-ում», 192 մլ

Խոնավացնող լոսյոն մարմնի համար, 192 մլ

 

Satin Body™ մարմնի խնամքի համակարգը կնվիրի Ձեզ մետաքսյա, հարթ, խնամված մաշկ՝ երեք փուլով.

Satin Body™ մարմնի քսուք-սկրաբը կվերացնի եղջերացած բջիջները և կոշտ մաշկը։

Satin Body™ ցնցուղի և սափրվելու «2-ը 1-ում» գելը մեկ ապրանքում տրամադրում է մաքրող միջոցի և սափրվելու քսուքի համադրություն։  

Satin Body™ մարմնի խոնավացնող լոսյոնը նախատեսված է 24 ժամ շարունակ մաշկի խոնավացման համար։ 


Շերտազատում, մաքրում, վերականգնում և խոնավացնում է մաշկը 24 ժամ շարունակ։ 

Միջոցներն անցել են կլինիկական թեստավորում մաշկի գրգռման և ալերգիկ ռեակցիաների հակվածության նկատմամբ։ 

Չեն պարունակում ճարպային հավելումներ։ 

Թեստավորված են մաշկաբանների կողմից։ 

Հարմար են մաշկի բոլոր տեսակների համար։ 


Օգտագործումը 

Satin Body™ քսուք-սկրաբ

Օգտագործեք ցնցուղ կամ լոգանք ընդունելուց առաջ։ Քսեք Satin Body™ քսուք-սկրաբը խոնավ մաշկին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ոտնաթաթերին, ձեռքերին, ոտքերին, ուսերին և իրանին։ Զգույշ ներմերսեք շրջանաձև շարժումներով մարմնի սպունգի օգնությամբ։ Մանրակրկիտ լվացեք։

Արևայրուքի քսուք կամ խոնավացնող միջոց օգտագործելու դեպքում սկզբում միշտ ավելի լավ է շերտազատել մաշկի կոշտ, չոր մասնիկները՝ հատկապես ծնկների և արմունկների շրջանում, որպեսզի ապահովեք հավասարաչափ արդյունք։


Satin Body™  ցնցուղի և սափրվելու գել «2-ը 1-ում»

Satin Body™ քսուք-սկրաբը կիրառելուց հետո որպես մարմինը լվանալու համար օգտագործեք Satin Body™ ցնցուղի և սափրվելու «2-ը 1-ում» գելը։ Քսեք մարմնին, փրփրեցրեք և մանրակրկիտ լվացեք։  

Սափրվելու համար ոչ մեծ քանակություն քսեք մաշկին և արագ շարժումներով տարածեք մաշկի մակերևույթին մինչև քսուքանման փրփուրի առաջանալը։ Օգտագործեք ածելի։ Մանրակրկիտ լվացեք։ 


Satin Body™ մարմնի  խոնավացնող լոսյոն

Նուրբ ներմերսեք լոսյոնը մաշկին՝ ամբողջ մարմնով մեկ։

Կարևոր բաղադրիչները 


Satin Body™ քսուք-սկրաբ

Պոլիէթիլենի հատիկները շերտազատում են մաշկի չոր, կոշտ մասնիկները։

Satin Body™ ցնցուղի և «2-ը 1-ում»    սափրվելու գելը և Satin Body™ մարմնի խոնավացնող լոսյոնը պարունակում են. 

Երիցուկի խտանյութ՝ հայտնի իր հանգստացնող և փափկեցնող հատկություններով։

Կանաչ թեյի խտանյութ, որն օգնում է պաշտպանել մաշկը ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։

Ալոեի տերևների խտանյութ, որը հանդիսանում է խոնավացնող բաղադրամաս, օգնում է փափկեցնել մաշկը՝ խոնավություն ավելացնելու, ներգրավելու և պահպանելու միջոցով։ Այն նաև հայտնի է իր հանգստացնող և փափկեցնող հատկություններով։ 

Գլիցերին, որը հանդես է գալիս խոնավությունը դեպի մաշկ ներգրավող ռեագենտի դերում՝ դրանով իսկ դարձնելով այն ավելի փափուկ։ 

 

*Նախընտրելի մանրածախ գինը։ 

Գինը` 20.000 ՀՀ դրամ