Satin Body™ ցնցուղի և սափրվելու գել «2-ը 1-ում»

Satin Body™ 2-n-1 Body Wash&Shave

Satin Body™  ցնցուղի և սափրվելու «2-ը 1-ում» գելը հանդիսանում է Satin Body™ մարմնի խնամքի համակարգի մաս, որը ներառում է Satin Body™ մարմնի խոնավացնող լոսյոնը, որը մաշկը դարձնում է փափուկ և մետաքսյա, ինչպես նաև խոնավացնում է այն 24 ժամ շարունակ։ Այն եզակի բուսական գել է, որը մեկ ապրանքատեսակում տրամադրում է մաքրող միջոցի և սափրվելու քսուքի համադրություն։ Գելի եզակի բանաձևը առաջացնում է փրփուր, որը մաշկի վրա թողնում է թարմության, մաքրության զգացողություն։ Այն պարունակում է եզակի բուսական համադրություն, որն օժտված է մաշկը հանգստացնող հատկություններով։ Լավագույն արդյունքի համար անհրաժեշտ է օգտագործել Satin Body™ մարմնի խոնավացնող լոսյոնի հետ։ Անցել է կլինիկական թեստավորում մաշկի գրգռման և ալերգիկ ռեակցիաների հակվածության նկատմամբ։ 

  • Մաշկի վրա թողնում է թարմության, մաքրության և հարթության զգացողություն։
  • Չի թողնում յուղոտվածության զգացողություն օգտագործումից հետո։
  • Չի չորացնում մաշկը։
  • Հարմար է մաշկի բոլոր տեսակների համար։
     

Օգտագործումը
 

  • Մարմինը լվանալու համար ոչ մեծ քանակություն քսեք սպունգի վրա կամ անմիջապես մարմնի խոնավ մաշկին։ Փրփրեցրեք և մանրակրկիտ լվացեք։
  • Սափրվելու համար ոչ մեծ քանակություն քսեք անմիջապես մաշկին և արագ շարժումներով (սեղմելով ափերը մարմնին) տարածեք մինչև փրփուրի առաջանալը։ Ածելին օգտագործեք սովորականի պես։ Մանրակրկիտ լվացեք։ 
     

Կարևոր բաղադրիչները
 

  • Երիցուկի խտանյութ, որը հայտնի է իր հանգստացնող և փափկեցնող հատկություններով։
  • Կանաչ թեյի խտանյութ, որն օգնում է պաշտպանել մաշկը ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։
  • Ալոեի տերևների խտանյութ, որը հանդիսանում է խոնավացնող բաղադրամաս, օգնում է փափկեցնել մաշկը խոնավություն ավելացնելու, ներգրավելու և պահպանելու միջոցով։ Այն նաև հայտնի է իր հանգստացնող և փափկեցնող հատկություններով։
  • Գլիցերին, որը հանդես է գալիս  
  • խոնավությունը դեպի մաշկ ձգող ռեագենտի դերում՝ դրանով իսկ դարձնելով այն ավելի փափուկ։ 

*Նախընտրելի մանրածախ գին։
 

 

Գինը` 7.100 ՀՀ դրամ