Պեդիկյուրի հավաքածու «Ծաղկուն այգի» 16.000 ՀՀ դրամ

Այժմ ոտքերի սպա խնամքը կարող է առաքվել անգամ Ձեր տուն։ Պեդիկյուրի հավաքածուն կօգնի Ձեր կրունկների մաշկը դարձնել նուրբ և հարթ։ Միջոցները, որոնք, ըստ իրենց արժեքի, հավասար են սրահի մեկ այցելության, երկար ժամանակ ուրախություն կպարգևեն Ձեր ոտքերին։

  • Ոտքերի լոգանքի փրփրուն միջոցը (10 հատ) ոտնաթաթերի վրա ունենում է հանգստացնող ազդեցություն, փափկեցնում է մաշկը՝ նախապատրաստելով այն թեփահանման գործընթացին։
  • Ոտքերի սկրաբը հեռացնում է կոշտացած մաշկը։ Թեփահանող էֆեկտն ուժեղացնելու համար կարելի է օգտագործել չեչաքար։
  • Եղունգների խարտոցը կօգնի եղունգներին տալ ճիշտ ձև։
  • Մատները բաժանելու հարմարանքներն օգնում են անել կոկիկ պեդիկյուր։
  • Հավաքածուի բոլոր միջոցները փաթեթավորված են հարմար պատյանում։

Պեդիկյուրի հավաքածուի միջոցների բուրմունքը ներառում է լիմոնգրասսի, գրեյպֆրուտի, աղավնարոտի, կանաչ թեյի, ծոթրինի, խորդենու, կաղնու մամուռի, մուշկի և համպարի նոտաներ։

 

Օգտագործման խորհուրդներ.

  • Տարայի մեջ լցրեք այնքան տաք ջուր, որ Ձեր կոճերը ամբողջովին գտնվեն ջրի մեջ։
  • Ջրին ավելացրեք ոտքի լոգանքի 2–3 փրփրուն միջոց։
  • Ոտքերն իջեցրեք փրփրուն միջոցով վաննայի մեջ և պահեք այդպես առնվազն 10 րոպե։ Չորացրեք ոտքերը չոր սրբիչով։
  • Սկրաբը քսեք ներբանին, ոտնաթաթի կողային մասերին և վերին մասին։ Ցայեք ոտքերը և չորացրեք չոր սրբիչով։
  • Օգտագործելով չեչաքար՝ հեռացրեք կոշտացած մաշկը, որը կարող էր առաջացած լինել կրունկներին և ոտնաթաթի կողային մասերին։
  • Մերսելով քսեք ոտքերի և ոտնաթաթերի անանուխային կայտառացնող լոսյոնը՝ սկսելով կոճերից և աստիճանաբար շարժվելով ոտնաթաթի ծայրի և կրունկի ուղղությամբ։
  • Այունհետև, շարժվելով ոտնաթաթի երկարությամբ, ձեռքերի մատներով կատարեք շրջանաձև սեղմող շարժումներ. հատուկ ուշադրություն դարձրեք կրունկին և մատների բարձիկներին։ Սկսեք ոտնաթաթի վերին մասից և դանդաղ շարժվեք ներքև։
  • Օգտագործելով խարտոցը և ոտքերի մատները բաժանելու հարմարանքը՝ եղունգներին տվեք ճիշտ ձև և խնամքով լաք քսեք։ 

 * Նախընտրելի մանրածախ գինը։

Գինը` 16.000 ՀՀ դրամ