Պատմություն

«Մերի Քեյ» ընկերությունը հիմնված է մի կնոջ երազանքի վրա։ Ընկերության առաքելությունն է օգնել կանանց հասնել հաջողությունների, բարելավել կանանց և երեխաների կյանքը և առաջարկել աշխատանք։

 

  • 1963թ.-ի սեպտեմբերի 13-ին Տեխաս նահանգի Դալաս քաղաքում, 150ք.մ. տարածքում բացվեց «Մերի Քեյ» ընկերության առաջին գրասենյակը:
  • 1964թ.-ին «Մերի Քեյը» ներկայացնում է տղամարդկանց մաշկի խնամքի հատուկ  կոսմետիկ միջոցների ամբողջական հավաքածուն:
  • 1969թ.-ին «Մերի Քեյը» պարգևատրում է վաճառքի ամենաբարձր ծավալներով 5 Բիզնես Խմբի Առաջնորդներին` հանձնելով նրանց վարդագույն Կադիլակներ:
  • 1971թ․-ին Ավստրալիայում բացվեց «Մերի Քեյ» ընկերության առաջին միջազգային մասնաճյուղը:
  • 1976 թ․-ին «Մերի Քեյ» ընկերության բաժնետոմսերը գրանցվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում:
  • 1983 թ․-ին «Մերի Քեյ» ընկերությունը տոնում է իր 20-ամյակը: Ընկերության մեծածախ վաճառքների ծավալը գերազանցում է 300մլն. ԱՄՆ դոլարը:
  • 1984 թ․-ին «Մերի Քեյ» ընկերությունը մտնում է «Fortune» ամսագրի առաջին հրատարակման «Ամերիկայի 100 լավագույն գործատու ընկերություններ» ցուցակի մեջ:
  • 1985 թ․-ին Ձեռք է բերվում «Մերի Քեյ» ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Կորպորացիան նորից դառնում է Մերի Քեյի ընտանիքին պատկանող մասնավոր ընկերություն:
  • 2000 թ․-ին Lifetime  հեռուստաընկերությունը տալիս է Մերի Քեյին XX դարի ամենաանվանի կին գործարարի կոչումը:
  • 2000 թ․-ին Մերի Քեյ ընկերության արտադրանքը վաճառվում է ավելի քան 35 երկրներում:
  • 2010 թ․-ին «Մերի Քեյ Արգենտինայի» մասնաճյուղը նշում է իր բացման 30-ամյակը։ Ընկերության Ղազախստանի, Մալայզիայի, Ֆիլիպինների և Սլովակիայի գրասենյակները տոնում են իրենց 10-ամյակը, Մոլդովայի գրասենյակը նշում է իր  5-րդ տաքելիցը: Բացվում է «Մերի Քեյի» ներկայացչությունը Հայաստանում: