Ինչպես ծավալել գործունեություն Մերի Քեյ ընկերությունում

Ընկերությունում  աշխատելու համար անհրաժեշտ է կնքել առք ու վաճառքի պայամանագիր և ձեռք բերել մեկնարկային պայուսակ, որը պարունակում է կրթական նյութեր և մաշկի խնամքի հիմնական միջոցներ, ինչը կօգնի  անցկացնել գեղեցկության ձեր առաջին դասերը։

«Մերի Քեյ» ընկերության հետ բիզնեսը  ընձեռում է ձեզ աներկբայելի հնարավորություններ։

  • Ինքդ քեզ տնօրեն։ Դուք հնարավորություն ունեք աշխատել առանց ղեկավարության՝ ինքներդ սահմանելով ձեր աշխատանքային ժամերը։
  • Աշխատանքային ճկուն գրաֆիկ։ Աշխատում եք  ձեզ հարմար ժամանակահատվածում՝ ավելի շատ ուշադրություն և ժամանակ տրամադրելով ձեր ընտանիքին։
  • Անսահման եկամտի հնարավորություն։ Ձեր եկամուտը կախված է ձեր ծավալած գործունեությունից։ Անցկացրեք մաշկի խնամքի դասընթացներ և  դեկորատիվ կոսմետիկայի խորհրդատվություն, ներգրավեք նոր խորհրդատուներ որպես գործընկերների և կազմավորեք ձեր թիմը։
  • Ինքնավստահություն սեփական անձի և հաջողությունների նկատմամբ։

Ինքնավստահության զգացողությունը մասնագիտական աճի հետ զուգահեռ բարձրանում է։ Փայլուն աշխատանքի դիմաց  ստանում եք ոչ միայն իրական եկամուտներ,այլ նաև լրացուցիչ խթան:

  • Աջակցություն ընկերության կողմից։ Դուք ինքներդ եք կառուցում ձեր բիզնեսը՝ստանալով ընկերության կողմից հավելյալ խթանող նյութեր և դասընթացներ ինչպես նաև արտադրանքի  զգալի զեղչեր։
  • Ընկերական հարաբերություններ և սոցիալական հնարավորություններ։

Դուք ունենում եք հաճելի շփում հաճախորդների հետ և ծանոթանում  աշխարհում կոսմետիկայի նորանոր նվաճումներին, զգում եք աջակցություն գեղեցկության անկախ խորհրդատուների կողմից, քանի որ ձեզ համախմբում են ընդհանուր հետաքրքրություններ և նպատակներ։

Վաստակեք գումար յուրաքանչյուր վաճառքից։
Մերի Քեյ ընկերության մոտեցումը  վաճառքի կանոններին անսովոր է, և իհարկե գործընկերների անմիջական օգնության շնորհիվ դուք կարող եք անմիջապես աշխատել գումար՝ ստանալով մեկնարկային հավաքածուն։ Ինքներդ սահմանեք ձեր եկամուտը։

 

Կոնտակտային տվյալներ

Հասցե՝ Ազատության 13/1, Երևան 0014

Հայաստանի Հանրապետություն

Հեռախոս՝ (+374) 10 200 555 (սպասարկման կենտրոն)

                                  10 200 016 (գրասենյակ)

էլեկտրոնային հասցե՝ Helpdesk.Armenia@mkcorp.com