TimeWise® լուծվող շերտիկ՝ C վիտամինով 10.000 ՀՀ դրամ

TimeWise® Vitamin C Activating Squares™

12 х 0.030 գ

180 Այս տեխնոլոգիան, որն օժտված է դեմքի Ձեր շիճուկը** սուպերպրոդուկտ դարձնելու կարողությամբ, առաջին անգամ է հանդիպում դիմահարդարման միջոցների շուկայում, այն էլ՝ Mary Kay® տեսականու շարքում: Մաշկի նկատելի բարելավում նկատվում է C վիտամինով շերտիկներն օգտագործելուց ընդամենը 2 շաբաթ* անց. 

✓ Մաշկի երանգն ավելի հարթ է դառնում:
✓ Մաշկն ստանում է առողջ ու փայլուն տեսք:
✓ Դիմային և տարիքային կնճիռները զգալիորեն նվազում են:

Այն չի պարունակում ցիտրուսային էքստրակտներ: 

* Արդյունքները հիմնված են չորսշաբաթյա անկախ կլինիկական հետազոտության վրա, որի ընթացքում 29 կին շաբաթական 3 անգամ օգտագործել է TimeWise® C վիտամինով լուծվող շերտիկները: 
** Հարմար է Mary Kay® ցանկացած շիճուկ օգտագործելու համար, բացառությամբ SPF 30 գործոնով «Ցերեկային լուծում» և կորյակավոր մաշկի համար նախատեսված Clear Proof® շիճուկների:
*** Առաջին անգամ գեղեցկության ոլորտում: 

Բաղադրիչները

Վիտամին C-ն հզոր բաղադրիչ է, որը հայտնի է մաշկի երանգն ավելի հարթ ու փայլող դարձնելու կարողությամբ:
Այն նաև կատարում է կարևոր դեր մաշկի բնական կոլագենը և էլաստինը պահպանելու գործում՝ օգնելով նվազեցնել կնճիռների և տարիքային գծերի առաջացումը: Բացի այդ, վիտամին C-ն հակաօքսիդանտ է, որը կանխում է մաշկի համար կործանարար անկախ ռադիկալների առաջացումը*:

* Անկախ ռադիկալներն առաջանում են շրջակա միջավայրի բացասական գործոնների ազդեցությամբ: 
 
Ամեն անգամ վիտամին C-ի նոր չափաբաժին: Յուրաքանչյուր շերտիկ ունի հերմետիկ փաթեթ:

Օդի, լույսի կամ ջրի երկարատև ազդեցության պատճառով վիտամին C-ն կորցնում է իր հատկությունները:
Սակայն այժմ այդ խնդիրը լուծվել է. նոր բացառիկ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս պահպանելու վիտամին C-ն մինչ օգտագործման ժամկետը: Որքան երկար օգտագործեք շերտիկները, այնքան արդյունքն ավելի նկատելի կլինի: Չորս շաբաթ անց մաշկը զգալիորեն երիտասարդացած կլինի: 
Դիմային կնճիռներն ու «սագի թաթեր»-ը պակաս նկատելի են դարձել, համոզվեք ինքներդ:

Մինչ օգտագործումը
181

2 շաբաթ անց
182

4 շաբաթ անց
183

        * Պատկերներում ներկայացված են միջինացված արդյունքներ, որոնք գրանցվել են չորսշաբաթյա անկախ կլինիկական հետազոտության ընթացքում: Մասնակցող 29 կին շաբաթական 3 անգամ օգտագործել է C վիտամինով լուծվող TimeWise® շերտիկները:

Օգտագործման խորհուրդներ

1. Երեկոյան մաքրեք մաշկը Ձեր սիրելի մաքրող միջոցով:
2. Ձգեք C վիտամինով շերտիկի անկյունից, մինչև տեսնեք քառակուսի թափանցիկ թաղանթը:
3. Տեղադրեք ափի կենտրոնում, ավելացրեք 3-4 կաթիլ ջուր և շփեք, մինչև այն ամբողջությամբ ներծծվի:
184 185 186 187

        4. Ստացված լուծույթին ավելացրեք Mary Kay® շիճուկի սովորական չափաբաժին և հանգամանորեն խառնեք:  
5. Ստացված խառնուրդը քսեք դեմքին և թողեք, որ այն ամբողջությամբ ներծծվի, մինչ կանցնեք այլ միջոցներ քսելուն:
6. Օգտագործեք մեկական շերտիկ շաբաթական 3 անգամ դեմքի երեկոյան խնամքի ժամանակ:

Ի՞նչ միջոցների հետ կարելի է օգտագործել.
  • TimeWise® վերականգնող շիճուկ +C
  • TimeWise® մաշկի երանգը գունաբացող շիճուկ
  • Միկրոդերմա ծակոտիները փոքրացնող շիճուկ
  • «Գիշերային լուծում» 
  • Մաշկը ձգող շիճուկ TimeWise Repair®
Բնութագրեր.
  • Անցել է մաշկաբանական ստուգում:
  • Անցել է կլինիկական հետազոտություն մաշկի գրգռման նկատմամբ:
Գինը` 10.000 ՀՀ դրամ ՀՀ դրամ