Satin Hands® «Սպիտակ թեյ և ցիտրուս» ձեռքերի մաշկի խնամքի համակարգ 21.000 ՀՀ դրամ*

Satin Hands® Pampering Set White Tea and Citrus

Փափկեցնող միջոց (առանց հոտի), 60գ
Ձեռքերի սկրաբ` շիայի յուղով, «Սպիտակ թեյ և ցիտրուս», 220 գ
Ձեռքերի սնուցող քսուք` շիայի յուղով, «Սպիտակ թեյ և ցիտրուս», 85գ

Նոր համակարգով ձեռքերի սպա խնամքը փոխում և էներգիա է հաղորդում Ձեր ձեռքերի մաշկին, նրանք ստանում են ավելի երիտասարդ և առողջ տեսք: Ձեռքերը դառնում են թավշյա և հարթ, չոր և կոշտ մաշկը փափկում է: Նոր համակարգն ավելի կատարելագործված խնամք է ամեն հպումից: Այժմ՝ շիայի յուղով:
 
  • Փափկեցնող միջոցը (առանց հոտի) խոնավացնում և փափկեցնում է մաշկը` պատրաստելով սպա խնամքի հաջորդ փուլին:
  • «Սպիտակ թեյ և ցիտրուս» շիայի յուղով ձեռքերի սկրաբը նրբորեն, բայց արդյունավետորեն շերտազատում է մաշկի մահացած բջիջները` վերացնելով մաշկի չորությունն ու անգույն երանգը :
  • «Սպիտակ թեյ և ցիտրուս» շիայի յուղով ձեռքերի սնուցող քսուքը պարգևում է խոնավության զգացողություն, որը պահպանվում է անգամ ձեռքերը լվանալուց հետո:
Օգտագործման ուղեցույց
  • Բոլոր միջոցները հարմար են ամենօրյա օգտագործման համար:
  • Satin Hands® փափկեցնող միջոցով (մինչև ձեռքերի սկրաբն օգտագործելը) մերսեք ձեռքերը: Մի լվացեք:
  • Քսեք սկարբը, նրբորեն մերսեք:
  • Լվացեք սկրաբն ու քսեք ձեռքերի քսուքը: Անհրաժեշտության դեպքում օրվա ընթացքում թարմացրեք քսուքը:
 
Բաղադրիչներ

Փափկեցնող միջոց.

Մեղրամոմ – օժտված է փափկեցնող հատկությամբ և ապահովում է չոր մասերի լրացուցիչ խոնավությունը:
 
Կանդելիլիայի մոմ - օժտված է   խոնավությունը պահպանող և փափկեցնող հատկություններով, ինչպես նաև թեթև հակաբակտերիալ ազդեցությամբ:

Սոյայի հիդրատացված գլիցերիդ– բնական ծագմամբ փափկեցնող խառնուրդ, որը ներգործում է որպես խոնավացնող և ամրապնդող միջոց:

Կարնաուբյան մոմ - արմավենու մոմ, որը օժտված է  խոնավություն պահպանելու հիանալի հատկությամբ:

Ձեռքերի սկրաբ.

Սկրաբային մասնիկներ - նրբորեն հեռացնում են մաշկի մակերեսի մահացած բջիջների շերտը:

Շիայի յուղ - օժտված է հանգստացնող և փափկեցնող հատկությամբ, բարձրացնում է մաշկի առաձգականությունը:

Ժոժոբայի եթերայուղ - գերազանց փափկեցնող և խոնավացնող միջոց: Այն լրացնում է մաշկի բնական յուղը, թարմացնում և հանգստացնում է մաշկը:
 
Ձեռքերի քսուք.

Շիայի յուղ -  օժտված է հանգստացնող և փափկեցնող հատկությամբ, բարձրացնում է մաշկի առաձգականությունը:

Արևածաղկի յուղ – վիտամին E-ի (հակաօքսիդանտ) շնորհիվ դանդաղեցնում է մաշկի ծերացումը և պաշտպանում է ձեռքերը շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից:

Սաֆլորի ձեթ - խոնավացնում է մաշկը` պահելով բնական խոնավությունը:
Ծիրանի կորիզի յուղ – քնքշորեն խնամում է մաշկը` հաղորդելով փափկություն և նրբություն:
 
Ալանտոին – հանգստացնում է մաշկը և հանում է գրգռվածությունը, ունի փափկեցնող և հանգստացնող հատկություն, ինչպես նաև խթանում է վերքերի բուժումն ու վերնամաշկի բջիջների թարմացումը:



*Նախընտրելի մանրածախ գինը։

Գինը` 21.000 ՀՀ դրամ