Mary Kay® դիմահարդարման վրձինների հավաքածու 30․000 ՀՀ դրամ

Essential Brush Collection Mary Kay®

188 189

 

 

 

ՔՍԵՔ, ՏԱՐԱԾԵՔ ՈՒ ՄՈԴԵԼԱՎՈՐԵՔ, ԻՆՉՊԵՍ ԻՍԿԱԿԱՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ 

Արդյոք կարո՞ղ են պրոֆեսիոնալների կողմից ստեղծված վրձինները փոխել դիմահարդարման նկատմամբ Ձեր վերաբերմունքը: Հավատացեք, կարող են: Mary Kay® դիմահարդարման վրձինների հավաքածուն վերաիմաստավորում է վրձինների հանդեպ Ձեր պահանջները: Նրանց յուրօրինակ և նոր ձևը հնարավորություն կտա զգալու Ձեզ պրոֆեսիոնալ դիամահարդար և յուրացնելու դիմահարդարման տեխնիկան: Մի գործեք պատահականորեն: Այս վրձինները տանում են Ձեզ կերպար ստեղծելու ճանաարհով, որին Դուք պարզապես կսիրահարվեք:

Mary Kay® դիմահարդարման վրձինների հավաքածուն ներառում է հանգամանորեն մտածված 5 բարձրորակ վրձին՝ ոճային և հարմար սև պատյանով:

1. Վրձին դիմափոշու համար

Այս գմբեթաձև վրձնի փափուկ, փարթամ մազմզուկները  հնրավարություն են տալիս վերցնելու և հավասարաչափ տարածելու այնքան դիմափոշի, որքան անհրաժեշտ է: 

2. Վրձին կարմրաներկի համար

Այս 3-ը 1-ում վրձնի ձևը հնարավորություն է տալիս լուծելու բազմաթիվ խնդիրներ՝ ընդգծելու, մոդելավորելու և արտահայտիչ դարձնելու այտոսկրերը, այդ թվում՝ ամբողջությամբ տարածելու կարմրաներկը:

3. Վրձին ստվերաներկերի համար

Կոնաձև վրձինը հեշտությամբ ընդգծում է կոպերի նրբագեղ հատվածը: Ճկուն մազմզուկները արագորեն տարածում են ստվերաներկը՝ ջնջելով տարածման սահմանները: 

4. Վրձին «սմոքի-այզ» դիմահարդարման համար 

Խիտ վրձինը, որն ունի կոնաձև գլխիկ, ստեղծված է շեշտակի գծեր ստեղծելու համար: Այն թույլ է տալիս տարածել ստվերաներկը թարթիչների աճի գծի հատվածում, ստեղծել «սմոքի-այզ» գրավիչ դիմահարդարում և անել շեշտադրումներ դժվարամատույց հատվածներում: 

5. Վրձին ակցենտ ստվերաներկերի համար 

Այս ճկուն վրձինը, որն ունի թեք կտրած գլխիկ, ընդգծում է կոպի ծալքերն ու եզրագծերը և տալիս է աչքերի դիմահարդարմանը պրոֆեսիոնալ տեսք:

6. Պատյան

Այն հարմար է վրձինները պահելու համար:

Ստեղծվել են պրոֆեսիոնալ դիմահարդարների մասնակցությամբ:

Օգտագործման խորհուրդներ

Վրձին դիմափոշու համար

Անցկացրեք վրձինը դիմափոշու մակերեսի վրայով կամ սուզեք փխրուն դիմափոշու մեջ, թափահարեք, որպեսզի թափվի ավելորդ դիմափոշին, այնուհետև շրջանաձև շարժումներով տարածեք դիմափոշին դեմքի անհրաժեշտ հատվածներում: Օգտագործեք վրձինը տոնային քսուքը հարթեցնելու, միջոցը տարածելու կամ դիմահարդարումն ուղղելու համար: Այս վրձինը կարելի է նաև օգտագործել դիմափոշին դեմքին կամ լանջաբացվածքի հատվածում տարածելու համար:

Վրձին կարմրաներկի համար

Տարածեք կարմրաներկը այտոսկրերի ամենացայտուն երևացող հատվածներում վրձնի թեք գլխիկի օգնությամբ: Օգտագործեք երկար հատվածը, որպեսզի ընգգծեք դեմքի եզրագծերը, իսկ կարճ մասով կարող եք հասնել հայլայթերի առավել ճշգրիտ տարածման: 

Վրձին ստվերաներկի համար

Անցկացրեք վրձինով Ձեր սիրելի ստվերաներկերի վրայով և թափահարեք՝ ավելորդ բյուրեղներից ազատվելու համար: Տարածեք ստվերաներկը կոպին: Օգտագործեք բաց երանգ, որպեսզի ընդգծեք հոնքերը*:

Վրձին ակցենտ ստվերաներկերի համար

Անցկացրեք վրձինով Ձեր սիրելի ստվերաներկերի վրայով և թափահարեք՝ ավելորդ բյուրեղներից ազատվելու համար: Սկսեք տարածել ստվերաներկը՝ աչքի արտաքին անկյունից անցնելով ներքին անկյուն: Մինչ տարածման սահմանները ջնջելը, Դուք կարող եք նաև «դաջել» ստվերաներկը կոպի ծալքի վրա: 

Վրձին «սմոքի-այզ» դիմահարդարման համար

Ստվերաներկերի դեպքում. Վերցրեք ստվերաներկը և կտրուկ շարժումներով տարածեք այն վերին թարթիչների աճի երկայնքով՝ սկսելով արտաքին անկյունից ու անցնելով ներքին անկյունին:  Այդպես կարող եք նաև ընդգծել ներքևի կոպը: Վրձինը կարող եք օգտագործել նաև աչքի ներքին անկյունը գունաբացելու համար:

Աչքի մատիտի դեպքում.  Կտրուկ շարժումներով թեթևակի տարածեք մատիտը, որպեսզի ստանաք «սմոքի-այզ» դիմահարդարում*: Վրձնի օգնությամբ կարող եք նաև ճշգրիտ ու հավասար տարածել շրթունքների համար նախատեսված միջոցները: 

*Մաքրեք վրձինը յուրաքանչյուր միջոց օգտագործելուց հետո:

Ինչպե՞ս է աշխատում միջոցը

Փետուրի նման նուրբ, սինթետիկ մազմզուկներն ունեն իդեալական կառուցվածք՝ հատուկ բնական մազմզուկներին: Դրանք անհրաժեշտ հատվածներում ունեն միկրոսկոպիկ անհարթություններ: Այդ աննշան անհարթությունները, անվանենք դրանք «գեղեցկության նշաններ», դարձնում են մազմզուկների վերին շերտը պակաս հարթ: Դա հնարավորություն է տալիս, որ ստվերանեկերի, կարմրաներկի կամ դիմափոշու վրայով անցկացնելուց հետո ավելի շատ միջոց մնա վրձնի վրա, մինչ Դուք կհասցնեք քսել այն Ձեր մաշկին: Յուրաքանչյուր մազմզուկի հաստությունը վերահսկելու մտածված ու ճշգրիտ մոտեցումը, ինչպես նաև մոտ ու խորը տեղակայված գեղեցկության այդ նշանները թույլ են տալիս ստանալ այդ հատկանիշներից առավելագույն արդյունք: Այժմ սինթետիկ վրձինները կարող են վերցնել իդեալական քանակության դիմափոշի, սահել քսուկների վրայով, որոնք տարածվել են դեմքին: Բացի այդ, մազմզուկների բացառիկ առաձգականությունը հնարավորություն է տալիս ընդգծելու յուրաքանչյուր գիծ և հեշտորեն տարածելու դիմահարդարման միջոցները: Պարզապես հիանալի է:

Բնութագրեր

Պատրաստված են բարձրորակ սինթետիկ նյութից, ինչը հնարավորություն է տալիս նույնքան հեշտությամբ տարածելու ինչպես կոմպակտ, փխրուն, այնպես էլ քսուքանման միջոցները:

Գինը` 30․000 ՀՀ դրամ ՀՀ դրամ