Live Fearlessly™ պարֆյումերային ջուր 20 000 ՀՀ դրամ

Eau De Parfum Live Fearlessly™

50 մլ

Ամեն օր կինը ցույց է տալիս իր համարձակությունը: Վստահորեն ընդունում է կյանքն իր բոլոր հնարավորություններով: Միշտ մնում է ինքն իրեն ու իր համոզմունքներին հավատարիմ:

Հպարտացեք Ձեր քաջությամբ: Չէ՞ որ գեղեցկությունը Ձեր ուժն է:

Կինը չպետք է վախենա երազել, նա կարող է հասնել աննախադեպ բարձունքների, իսկ նրա անսահման հնարավորությունների աղբյուրը սերն է: Սեր՝ աշխարհի, մտերիմների և սեփական անձի հանդեպ: Ոչ ոք չգիտի, թե որն է կանանց հաղթանակների գաղտնիքը, բայց Live Fearlessly™ պարֆյումերային ջուրը միանշանակ կօգնի երկնքից աստղ իջեցնել:

Օգտագործման խորհուրդներ

Մաշկը տաք է այն հատվածներում, որտեղ զգացվում է զարկերակը՝ պարանոց, դաստակ, արմունկի ծալվող հատված և ծնկի ներսի հատված, ինչը նպաստում է բույրի ավելի ուժեղ տարածմանը և ընկալմանը: Այդ պատճառով ավելի լավ է օծանելիքը տարածել հենց այդ կետերում: 

Ինչպե՞ս է գործում միջոցը:

Օրվա ընթացքում օծանելիքի բույրը կարող է փոխվել: Պատճառն այն է, որ տարբեր բաղադրիչներ մաշկի վրա հայտնվում են բույրի տարբեր փուլերում:

Պարֆյումերներն առանձնացնում են երեք հիմնական փուլեր.

Վերևի նոտաները հենց բույրն են և կարող են ի հայտ գալ 15 րոպեի ընթացքում:

Մեջտեղի նոտաները, որոնք հայտնի են նաև որպես «բույրի սիրտ», բացվում և ամբողջովին տարածվում են օծանելիքն օգտագործելուց մի քանի րոպե անց: Նրանք ի հայտ են գալիս, երբ անհետանում են վերևի նոտաները, նրանց բույրը կարող է մնալ օծանելիքի ազդեցության ընթացքում: 

Ներքևի նոտաները թողնում են վերջնական տպավորություն, ինչպես նաև ամենաերկարատևն են: Նրանք կարող ենք ի հայտ գալ օծանելիքն օգտագործելուց մի քանի ժամ հետո:

Հիմնական բաղադրիչներ

Live Fearlessly™ պարֆյումերային ջուրը տպավորվող և ծաղկային/փայտային կանացի բույր է:

Վերևի նոտաներ. իտալական բերգամոտ, Laos ORPUR® կոճապղպեղ, ծաղկային տերևներ:

Միջտեղի նոտաներ. վարդ, հովտաշուշան և խոլորձ:

Ներքևի նոտաներ. տապակած տոնկա լոբու տտպահամ նոտաներ, ORPUR® մայրի, ավստրալական սանդալ, Cosmone® վանիլային մուշկ:


Ավելի մանրամասն նոտաների մասին 

Laos ORPUR® կոճապղպեղ

Կոճապղպեղի սուր, թարմացնող և էներգետիկ բույրը օծանելիքին հաղորդում է թարմության իդեալական չափաբաժին՝ կազմելով հիանալի զույգ ցիտրուսային նոտաների, վանիլի և փայտի ակորդների հետ:

Վարդ

Արտասովոր գեղեցիկ, մաքուր և զարմանալիորեն կանացի. վարդը համարվում է հազվագյուտ մարգարիտ ծաղիկների մեջ: Վառ ծաղկային բույրը թարմացնում է դիմափոշու, մրգերի նոտաներն ու փայտի ակորդները: 

Տապակած տոնկա լոբու տտպահամ նոտաները 

Տապակած տոնկա լոբու տաք կարամելային և ախորժելի նոտաները, հյուսիսամերիկյան դիպտերիկս ծառի մրգերը օծանելիքին հաղորդում են հարուստ բույր՝ ապահովելով բույրի վստահ երկարակեցությունը:

Պարֆյումերից

«Մենք ցանկանում էինք ստեղծել համարձակ և կանացի բույր շփվող կանանց համար, ովքեր չեն վախենում բացահայտ ցույց տալ իրենց համոզմունքները: Մենք ցանկանում էինք, որ այս օծանելիքը ամրապներ սեփական ուժերի հանդեպ նրանց վստահությունը ամբողջ օրվա ընթացքում: Մենք վստահ ենք, որ հենց վստահությունն է կնոջը դարձնում անկրկնելի ներսից ու դրսից: Քաջությամբ լի կյանքը բացում է բերգամոտի, կոճապղպեղի և ծաղկային տերևների վառվռուն և ոգեշնչող վերևի նոտաները: Բույրի վայրի «սիրտը» շարունակվում է ծաղկային նոտաների հագեցած հնչյուններով, բացվում է փայտի համարձակ նոտաներով, փափուկ մուշկով և օծանելիքի հնչեղությունն ավարտում է տոնկա լոբու տտպահամ և տաք նոտաները: 

Տպավորվող և ծաղկային. այս բույրը անդադար հուշում է կանանց, թե ինչի են նրանք արժանի»:

Նատաշա Կոուտ, Լինդա Սոնգ՝ պարֆյումերներ, Live Fearlessly™ պարֆյումերային ջրի հեղինակներ, Givaudan օծանելիքի տուն

Գինը` 20.000 ՀՀ դրամ